Սյունիքի մարզպետը տաքացել էր. ո՞վ չէր եկել բանակի քեֆին
Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ տեղի ունեցած պաշտոնական արարողությունից հետո կազմակերպված միջոցառմանը, որ տեղի է ունեցել «Փարվանա» ռեստորանում, ներկա չի եղել Գագիկ Ծառուկյանը եւ կարկառուն ԲՀԿ-ականները` թեեւ հրավիրված են եղել. Գրում է «Հրապարակը»: Ներկա չեն եղել նաեւ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Թերթի տեղեկություններով` Սյունիքի մարզպետն այդ քեֆի ժամանակ տաքացել է ու մոտեցել-համբուրել պատահած մարդկանց, ապա վիճաբանության բռնվել որոշ օլիգարխների հետ: