Լավրով. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեք թույլ չի տա ռմբակոծել Սիրիան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն չի տա Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելուն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով Սիրիային առնչվող հարցին:
Նշենք, այսօր ՄԱԿ_ի անվտանգության խորհրդում սկսվել են Սիրիայում իրավիճակի վերաբերյալ քննարկումներ, որոնց մասնակցելու է ԱՄՆ_ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Բացի այդ, երեկ Ռուսաստանի Դաշնության ԱԳ գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի Սիրիայի իշխանությունները համաձայնություն են տվել ՌԴ միջնորդությամբ ոչ ֆորմալ բանակցությունների սկսել ընդդիմության հետ: Բանակցություններն, ըստ երևույթին, տեղի էին ունենալու Մոսկվայում: Ավելի ուշ, սիրիական ընդդիմության ներկայացուցիչները մերժել էին երկխոսությանն իրենց մասնակցությունը:
Անդրադառնալով այս հանգամանքին, Լավորվն ասել է. «Եթե ընդդիմությունը հրաժարվում է նստել վարչակազմի հետ երկխոսության սեղանին, ապա ինչ է մնում որպես այլընտրանք` ռմբակոծե±լ: Մենք դա արդեն անցել ենք: Անվտանգության խորհուրդը երբեք թույլ չի տա դա»:
Անդրադառնալով պետքարտուղարության ներկայացուցիչի երեկ կատարած այն դիտարկմաը, թե պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն մեկ օր է, ինչ չի կարողանում կապ հաստատել Լավրովի հետ, արտգործնախարարն իր զարմանքն է հայտնել, նշելով, թե ինքը կապ կհաստատի Քլինթոնի հետ առաջին իսկ հնարավորության դեպքում, քանզի մինչ այդ զբաղված է եղել Ավստրալիայում իր գործընկերների հետ հանդիպումներով և հեռախոսզարույցը հետաձգելու առաջարկով է դիմել հենց պետքարտուղարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան