Քեթրին Ջեյն Լիչը այցելել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
Կարևորելով Պաշտպանի գրասենյակի դերակատարումը երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացներում` այսօր Միավորված թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին Ջեյն Լիչը հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:
Պաշտպանի աշխատակազմից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները և Պաշտպանի գրասենյակի ներգրավվածությունը ընտրական գործընթացներում:
Հանդիպման վերջում մասնակիցները կարևորել են երկկողմանի կապերի ամրապնդումը և փոխանակվեցին համագործակցության կոնկրետ առաջարկներով, որոնք կքննարկվեն ապագայում: