Լյովը չի շտապում տեղափոխվել «Ռեալ»
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, թե ինչու է ցանկանում, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր պաշտոնում մնա մինչև 2014 թ.:
«Ուզում եմ, որ Մոուրինյոն Մադրիդում մնա մինչև 2014 թ.,- Լյովի խոսքերը մեջբերել է «Abendzeitung Munchen»-ը:- Հենց այդ ժամանակ կլրանա իմ պայմանագրի ժամկետը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա բոլոր խոսակցությունները` կապված այն բանի հետ, որ ես շուտով նշանակվելու եմ «Ռեալի» գլխավոր մարզիչ, սոսկ շահարկում է և ոչ ավելին: Այժմ ես հավաքականի գլխավոր մարզիչ եմ: Հավատացեք ինձ, ֆուտբոլի աշխարհում ավելի հեղինակավոր աշխատավայր շատ քիչ կա: Կարծում եմ, որ Մոուրինյոն այսօրվա դրությամբ լավագույն տարբերակն է «Ռեալի» համար»:
Հիշեցնենք, որ արևմտաեվրոպական մամուլի հաղորդումների համաձայն` Լյովից բացի, «Արքայական թիմի» նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում են նաև այնպիսի հանրաճանաչ մասնագետներ, ինչպիսիք են Ռաֆայել Բենիտեսը, Լորան Բլանը և Արսեն Վենգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան