«Մանչեսթեր Սիթին» սկսել է բանակցել «Ռոմայի» հետ
Անգլիական «Մանչեսթեր Սիթիին» սկսել է բանակցություններ վարել «Ռոմայի» հետ` իտալացի կիսապաշտպան Դավիդ Պիսարոյի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը: Ավելի վաղ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել էր, որ ակումբը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը մտադիր է կիսապաշտպանական գծում լուրջ համալրում իրականացնել:
Բացի «Մանչեսթեր Սիթիից», Պիսարոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենթուսը», «Ջենոան» և «Զենիթը», սակայն ենթադրվում է, որ եթե չիլիացին որոշի հեռանալ Հռոմից, ապա, ամենայն հավանականությամբ, միայն «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան