Պետրոսյանին փոխարինել է Ղազարյանը. Նշանակում ոստիկանական համակարգում
Հայաստանի ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Պետրոսյանի փոխարեն, Ոստիկանապետի հրամանով նույն պաշտոնում նշանակվել է Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի արդեն նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արտավազդ Ղազարյանը: