Քաղաքապետարանն արձագանքեց. Այդ փողոցների ասֆալտապատման խնդիրը հաշվի կառնվի
Քաղաքապետարանն արձագանքել է Panorama.am-ի «Երևանի ծայրամասեր. Մութ, փոշոտ փողոցներ, աղաղակող վերելակներ» հրապարակմնան մեջ արծարծված խնդիրներից մեկին` Աջափնյակի Նազարբեկյան ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընդգրկված Հաղթանակ թաղամասի փողոցների վատ վիճակին:
Նշենք, որ հրապարակման մեջ բարձրացրած խնդիրներից յուրաքանչյուրի վերաբերյալ Panorama.am-ը հարցեր էր հղել քաղաքապետարանին, փորձելով պարզել առկա պրոբլեմների վերացման ուղղությամբ քաղաքապետարանի ձեռնարկելիք քայլերը:
«Նազարբեկյան փողոցի թիվ 25 և 26 շենքերի բնակիչները բողոքում են, թե փողոցները ասֆալտապատված չեն: Դրա անհրաժեշտություն են զգում նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հաղթանակ թաղամասի փողոցները: Այս առումով ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել քաղաքապետարանը: Այս տարվա բյուջեում հիշյալ տարածքներում փողոցների ասֆալտապատում նախատեսվո՞ւմ է»,-հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունը տեղեկացնում է.
«Երևանի քաղաքապետարանի 2012թ. նախատեսված ասֆալտապատման աշխատանքների ծրագիրը վերջնականորեն քննարկելու ժամանակ հաշվի կառնվեն Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասերի փողոցների ասֆալտապատման խնդիրները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա