Արսենյանն` ընդդեմ Փամբուկյանի
«168 ժամի» աղբյուրների փոխանցմամբ` ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ` ԲՀԿ համամասնական ցուցակում տեղ ունենալու վերաբերյալ:
Միաժամանակ, ըստ թերթի, Արսենյանը որոշել է նաև իր թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով. «Սակայն եթե նախկինում Արսենյանը ցանկանում էր իր թեկնածությունն առաջադրել Արաբկիր վարչական շրջանում, ապա այժմ նա որոշել է առաջադրվել Աջափնյակ համայնքի թիվ 006 ընտրատարածքում` ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանի դեմ: