Մշակույթի նախարարությունը հայտնում է իր դիրքորոշումը. «Հայտնվել է ինչ- որ մեկը»
«Մշակույթի նախարարությունը որևէ մեկին նախապատվություն չի տալիս, պարզապես ուրախ է, որ գտնվել է հայ մարդ, ով իր գումարները հոժարակամ տրամադրում է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը ձեռք բերելու համար:
Նախապատվություն չկա, պարզապես ուրախ է, որ կա այդ հայը, ով իր գումարները տրամադրում է նման բարի գործի հանար»,- այսպիսին էր մշակույթի նախարարության պատասխանը Panorama.am-ի այն հարցին, թե մշակույթի նախարարությունը ո՞ւմ (ում առաջարկած գումարին) նախապատվություն կտա` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված գնորդի, որը այդպես էլ չպարզվեց, թե ով է, թե Ֆեյսբուքում սկսված դրամահավաքի արդյունքում հավաքված գումարին` մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը գնելու համար:
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը նաև ասաց, որ կարևորն այն է, որ տունը գտնվում է: Նա նաև նշեց, որ նախարարության խնդիր չէ, թե «ժողովուրդն ինչ է անում Ֆեյսբուքով»`«ժողովուրդը հավաքում է` լավ է անում, հիմա ժողովուրդը դժգոհ է՞, որ չի հավաքել մի 600 տարի այդ տան փողը ու հիմա ինչ- որ մեկը հայտնվել է, որ կտա այդ գումարը»:
Նախորդող նորություն` Լ. Անանյան. Ղուկասյան եղբայրները պատրաստ են իրենց խնայողություններով գնել Թումանյանի Թբիլիսիի բնակարանի մի մասը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում