Կովալը «գրազ է եկել», Սասունը` սպառնացել
Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին լրջորեն պատրաստվում են ինչպես ՀԱԿ-ում, այնպես էլ Հանրապետականում: «Երկիրի» տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ՀՀԿ-ում ընտրությունների արդյունքների ողջ պատասխանատվությունն իր ուսերին է վերցրել: Նա հայտարարել է, որ եթե գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը չանցնի, ապա պատրաստ է իր հրաժարականի դիմումը գրել:
Հանրապետականում շշուկներ կան, որ Դանիելյանի համար «վիզ դրած» մարզպետը «գրազ է եկել», որ Դանիելյանը կհաղթի: «Երկիրի» աղբյուրի պնդմամբ` լուրջ հայտարարություններ է արել նաեւ ՀԱԿ անդամ, քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը եւ իր նեղ շրջապատում ասել է. «Եթե թույլ չտան ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը, ապա Կովալն ինձնից թող չնեղանա»: