Հայկական Դավոսը կմեկնարկի ուրբաթ օրը
«Փետրվարի 3-6-ը, Ծաղկաձոր հանգստավայրը կվերածվի տարածաշրջանի տնտեսական մայրաքաղաքի»,- խոստանում են «Կամուրջ» 9-րդ միջազգային տնտեսական համաժողովի կազմակերպիչները:
«Հայկական Դավոս» ոչ պաշտոնական անունը կրող համաժողովը հարթակ կդառնա ոչ պաշտոնական միջավայրում տնտեսական խնդիրների և դրանց լուծման ճանապարհների քննարկման համար` հանդիսանալով հայաստանյան և արտերկրից ժամանած քաղաքական գործիչների, գործարարների, գիտնականների և հասարակական գործիչների հանդիպման և երկխոսության վայր:
2012թ. համաժողովի գլխավոր թեման է «Նոր իրականության նոր մտածելակերպ»:
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն կլոր սեղաններ, սեկցիոն նիստեր, որոնց թեմաներից են «Արտահանումը որպես տնտեսական զարգացման հիմնական ներուժ», «Բանկեր. Գլոբալ հայացք և նոր գործիքներ», «Ապահովագրական շուկայի կատարելագործում», «Ներդրումային ներուժ», «Զբոսաշրջությունը որպես տնտեսության արդյունաբերական ոլորտ», «Զարգացման ասպեկտները գլոբալիզացման պայմաններում», «Ինովացիոն զարգացման ներուժը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա