ՀՀԿ-ին կանդամագրվեն անկուսակցական պաշտոնյաները
«Թե ինչ վախճան կունենան ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները խորհրդարանական ընտրություններից հետո, հայտնի չէ: Սակայն ներկայիս լարված ընթացքը ՀՀԿ-ին ստիպում է զինվել նորանոր կուսակիցներով»,- գրում է «Հրապարակը»: Թերևս ԲՀԿ-ի դեմ սպասվող մարտում տանուլ չտալու համար առաջիկա օրերին, ըստ թերթի, մի շարք պաշտոնյաներ կհամալրեն կուսակցության շարքերը:
Թերթին հասած տեղեկություններով` դրանք կլինեն անկուսակցական նախարարներն ու փոխնախարարները: «Նշենք, որ կառավարության անդամներից անկուսակցական են ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը»,- նկատում է «Հրապարակը»: