Բանգլադեշցի Համոյի մեղադրանքը ծանրացվել է
«Հայկական ժամանակը» գրում է, որ կալանավորված Աշոտ Ավետիսյանի` «Բանգլադեշցի Համոյի» մեղադրանքը երեկ ծանրացվել է: Եթե մինչ այժմ նրան սպառնում էր մինչև 5 տարվա ազատազրկում, ապա հիմա` մինչև 3-7 տարվա ազատազրկում:
Այս մասին թերթին հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխսայանը: «Ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում Էր ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաև` ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Հենց այս հոդվածն է նախատեսում 3-7 տարվա ազատազրկում»: