Տեղաշարժվելու իրավունքից զրկվածների հույսը նոր ավտոբուսներն են

Հեղինակ` Լիա Խոջոյան

Հունիսի սկզբին, երբ հայտնի դարձավ, որ մետրոյի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է (այդ մասին հայտարարեց անձամբ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը) և այս լուրը հասարակական լայն հնչեղություն ստացավ, աղմուկի մեջ կորավ մի կարևոր տեղեկատվություն: Այն է` կներկրվեն չինական նոր ավտոբուսներ, որոնց մի մասը կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց համար. սա կարծես մնաց աննկատ:

Ավտոբուսները ներկրվել են, Երևանում են: Խոստացված 200-ի փոխարեն նույնիսկ 249-ն են, բայց դեռևս ոչ մի փոփոխություն նրանց վրա չի արվել, քանի որ ավտոբուսները դեռևս մաքսազերծման փուլում են: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը` նշելով, որ այս պահին, ելնելով այդ հանգամանքից, դժվար է ասել, թե ինչ կլինի հետագայում ու այս թվաքանակից քանիսը կհարմարեցվեն: Բայց որ հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոբուսները պետք է հենց Հայաստանում հարմարեցվեն և ոչ թե այդպիսին ներկրվեն` հստակ էր ու այդպես էլ արվելու է:

Օրենսդրություն

2006թ-ի փետրվարի 16-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին» N 392-Ն որոշումը, որով նախևառաջ կանոնակարգվում են քաղաքաշինության գործունեության տարատեսակ սուբյեկտների փոխհարաբերությունները ` հաշմանդամների և բնակչության տեղաշարժման սահմանափակումներով խմբերի կենսագործունեության, մասնավորապես` տեղաշարժման համար մատչելի միջավայր ապահովելու նպատակով: Բացի այս, նույն կարգը սահմանում է նաև` փողոցի երթևեկելի և հետիոտն գոտիները, ստորգետնյա և վերգետնյա անցումները, շենքերին ու շինություններին հարող տարածքները, հասարակական հանգստի վայրերը, սպորտային և մանկական խաղահրապարակները պետք է կահավորված լինեն անհրաժեշտ թեքահարթակներով և հատուկ հարմարանքներով, ինչպես նաև լուսային, ձայնային և այլ նախազգուշացման միջոցներով:

Ավելորդ է նշել, որ ինչպես և շատ դեպքերում, այս կարգն էլ կիրառվում է կիսատ-պռատ ` հաշմանդամություն ունեցող անձինք ինչպես դժվարություններ տեսել են, այդպես էլ շարունակում են տեսնել: Միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում է, որ քիչ թե շատ թեքահարթակներ արդեն կան, բայց ծայրամասերում դա դեռևս շռայլություն է:

Կառավարության այդ որոշումը տվյալ հարցի վերաբերյալ թեև նշել է, որ փողոցի երթևեկելի մասի և մայթերի վերակառուցումը կարող է իրականացվել աստիճանաբար` ճանապարհային ծածկույթի հերթական վերանորոգման ժամանակ, բայց միաժամանակ էլ շեշտել, որ նոր կառուցվող շենք-շինությունները պետք է արդեն իսկ ճարտարապետական այնպիսի լուծումներ ունենան, որ հեշտացնեն հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը: Դեպքերի մեծամասնությունը, սակայն, անտեսում է օրենքը:

Ավելին` հիշատակած անձանց համար անգամ այն վայրերում, որոնք միտված են պաշտպանելու իրենց շահերը, անգամ այդտեղ բոլոր հարմարություններն ապահովված չեն: Որպես օրինակ կարող ենք հիշատակել Գավառի հատուկ դպրոցը, ուր այցելել էինք բոլորովին վերջերս ու տեղում համոզվել, որ սայլակներով տեղաշարժվող երեխաներին առաջինից երկրորդ հարկ բարձրացնում են գրկած` կամ մանկավարժներն ու դպրոցի այլ աշխատակիցները, կամ էլ հենց հասակակիցները: Մայրաքաղաքում գործող ներառական կրթությամբ ոչ բոլոր դպրոցներում է, որ ապահովված է նույնը. օրինակներն ուղղակի բազմազան են:

Հայացք ներսից

«Եթե անրադառնանք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հարցում մեր երկրի վերջին ձեռքբերումներին, ապա կարող եմ նշել ներառական կրթության ներդրումը, զբաղվածության ոլորտում մասնագիտական ուսուցման, աշխատատեղի հարմարեցման և այլ ծրագրերը: Բայց ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի, ինչպես նաև հասարակական նշանակության շենք- շինություների մատչելիության ապահովմանը, ապա այս գործում վիճակը չափազանց անմխիթար է: Եվ սա այն պարագայում, որ առկա է օրենսդրական պահանջ նոր կառուցվող հասարակական նշանակության շենք- շինություների քաղաքաշինական մատչելիության վերաբերյալ, ավելին` կան նաև քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված մատչելիության ապահովման չափորոշիչներ», -Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Լիարժեք կյանք» բարեգործական հկ նախագահ Սուրեն Մաղաքյանը:

«Ցավոք, իրականում ինձ ու իմ նման շատերի համար այդ նորմերը կյանքի չեն կոչվում: Ապա մի փորձեք մի շենքի կառուցապատման ձեռնամուխ լինել, տասնյակից ավելի գերատեսչություների ներկայացուցիչներ ստուգայցեր կկատարեն` տարբեր առարկություններով: Սակայն նրանցից և ոչ մեկը ձեզ չի տուգանի կամ ուղղակի առարկի նրա համար, որ դուք, կառուցելով հասարակական նշանակության շենք, չեք պահպանում ՀՀ օրենսդրության պահանջը` ապահովել պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց անարգել մուտքի համար: Անկեղծ ասած, դժվարանում եմ բացատրություն գտնել այս երևույթների համար: Բայց մի բան ակնհատ է` ինչ ծրագիր էլ կյանքի կոչվի, այն կլինի անարդյունավետ, մինչդեռ լուծում չեն ստացել մատչելիության ապահովման հարցերը»,- շարունակեց նա:

Սուրենն ինքն անվաթոռով է տեղաշարժվում, թեև նշում է, որ իր դեպքն ուրիշ է` ունի անձնական մեքենա և միայն դրա շնորհիվ է, որ կարողանում է քաղաքով տեղաշարժվելու հարցը լուծել: Բայց քանի՞ քաղաքացի զրկված է այդ հնարավորությունից, որովհետև պետությունը նրանց տեղաշարժվելու իրավունքի մասին հոգ չտանելով` անհնարին է դարձնում անգամ տանից դուրս գալը:

Մեր զրուցակիցը նշեց` Հայաստանում կա շուրջ 3 հազար անվաթոռով տեղաշարժվող, սակայն այս թիվն էլ ամբողջական չի կարելի համարել, քանզի ոչ բոլոր դեպքերում են մարդիկ հնարավորություն ունենում ձեռք բերել սայլակը: Այս մարդկանց համար հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորությունից միակ համեմատաբար մատչելի փոխադրամիջոցը տաքսիներն են, որոնք, սակայն, ևս հարմարեցված չեն և, սալյակը տեղավորելով մեքենայում, ստիպված բաց բեռնախցով են երթևեկում, ինչը լրացուցիչ վտանգներ է պարոնակում իր մեջ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտի հարցը բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է մեր կազմակերպության ու մեր գործընկերների կողմից, իսկ ամիսներ առաջ մի խումբ հկ-ներ մարդու ՄԻՊ հետ երթ անցկացրեցին և մի գրություն հանձնեցին քաղաքապետարանի ներկայացուցիչներին` հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման պահանջով և առաջարկություններով, ու թեև դրան հաջորդեց Կ. Կարապետյանի հրաժարականը ու նոր քաղաքապետ ընտրվեց Տարոն Մարգարյանը, հուսով եմ գրությունում բարձրցված հարցերին այդուհանդերձ ընթացք կտրվի»,- տեղեկացրեց Ս.Մաղաքյանը:

Ինչ վերաբերում է ներկրված ավտոբուսներին, ապա նա նշեց, որ նախքան այս խմբաքանակի ներկրումը հաշմանդամություն ունեցող անձանց շահերով հետաքրքրվող կազմակերպություններն ու ուղղակի շահագրգիռ անձինք երկար ժամանակ քաղաքապետարանին հորդորում էին ներկրել արդեն գործարանային հարմարեցված ավտոբուսներ կամ գոնե ցածր հատակ ունեցող, որոնք շատ հեշտությամբ ու առանց մեծ ծախսերի հնարավոր է դարձնել մատչելի: Բայց հետո պարզվեց, որ այդ ավտոբուսները որպես նվեր են հատկացնում. «Հիմա, ինչքանով ինձ է հայտնի, շուրջ 250 արդեն Հայաստանում է և Երևանի քաղաքապետարանը որոշակի միջոցներ է նախատեսել դրանց վրա համապատասխան հարմարեցումներ անելու համար: Ողջունելի է, բայց և շատ կարևոր, որ այդ աշխատանքները իրականացնելիս հաշվի առնեն դրանցից օգտվողների, անվաթոռով տեղաշարժվող մարդկանց կարծիքը, ի վերջո հենց նրանց համար է դա արվում: Հակառակ դեպքում կստացվի անցումների թեքահարթակների պես` կծախսվի հսկայական միջոցներ, իդեպ` դա իմ և ձեր վճարած հարկերն են, սակայն բացարձակ անպիտան` բուն նպատակին կիրառելու համար»,- ընդգծեց նա:

Ս.Մաղաքյանը հորդորեց նաև խնդրին մոտենալ այլ տեսանկյունից ևս ու չմտածել միայն սակավաշարժ անձանց մասին, քանզի բացի նրանցից, հասարակական տրանսպորտից օգտվում են նաև մանկասայլակներով ծնողներ ու տարեց մարդիկ` վերջիններիս ևս դժվար է տեղաշարժվել:

Ինչ վերաբերվում է միջազգային կառույցների աջակցությանը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելության ապահովման և ընդհանրապես առկա խնդիրների լուծման հարցում, իհարկե նրանց դերը մեծ է ու շատ կարևոր, սակայն` «մենք պետք է հասկանանք, որ շատ խնդիրների լուծման համար պետք է ապավինենք ինքներս մեզ»:

Լուծո՞ւմ
«Հայտնի է, որ Հայաստանում ուղևորափոխադրումները շահութաբեր ոլորտներից է, իսկ խաղի կանոների սահմանմումը (ոլորտի լիցենզավորումը) այն գործիքն է, որը թույլ է տալիս պետությանը կարգավորել և ուղորդել ոլորտի զարգացումը: Հենց այս փաստը հաշվի առնելով մենք մեր գործընկերների հետ միասին հորդորում ենք ոլորտի պատասխանատուներին գնալ հետևյալ քայլին. երթուղիների տրամադրման մրցույթների և լիցենզավորման ժամանակ սահմանել պարտադիր պայման` յուրաքանչյուր երթուղում ունենալ որոշակի թվով հարմարեցված տրանսպորտ և տարիների ընթացքում այս թիվը մեծացնել: Այս առաջարկի հավանության չարժանանլու համար ևս դժվարանում եմ փաստարկ գտնել, բացի այն, որ քանի դեռ մեզանում կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է «Գծի տեր»-ը, ովքեր առանց լուրջ ներդրումներ կատարելու ջանում են ավելի մեծ օգուտ ստանալ, իրավիճակը չի փոխվի»,- հավելեց «Լիարժեք կյանք» հկ նախագահը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}