Իրանցիներին պաշտոնապես արգելվում է անշարժ գույք ձեռք բերել Ադրբեջանում
«Իրանցիներին պաշտոնապես արգելվում է անշարժ գույք ձեռք բերել Ադրբեջանում»,- հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը` հղում կատարելով ադրբեջանական «Բիզիմ Յոլ» օրաթերթին:
Համաձայն տեղեկատվության` Ադրբեջանի անշարժ գույքի շուկայի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ Ռամիլ Օսմանլին նշել է, որ կադաստրում հրաժարվում են հաստատել անշարժ գույքի գրանցման պայմանագրերը:
«Պաշտոնական Բաքուն Իրանի և Ադրբեջանի ժողովրդների մշակութային հարաբերությունները թուլացնելու նպատակով պաշտոնապես արգելում է իրանցիներին անշարժ գույք ձեռք բերել այդ երկրում»,- եզրափակում է իրանական աղբյուրը: