Նախորդ տարի Հայաստանում գրանցված ՃՏՊ-ներից զոհվել է 327 մարդ
2011 թվականին Հայաստանի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2319 պատահար, 2010-ին գրանցված 1974 դեպքի համեմատ: Նախորդ տարի գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 327 (2010 թ.` 294) և մարմնական վնասվածքներ ստացել 3354 (2010 թ.` 2670) մարդ: Այս տվյալները հայտարարվել է հունվարի 31-ին ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում:
Ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի են ենթարկվել 886 ծառայողներ (2010 թ՝. 821), որոնցից 82-ը ազատվել են ոստիկանությունից (2010 թ.՝ 56), պաշտոնն իջեցվել է 18-ի, կոչումն իջեցվել է 6-ի, զգուշացվել են պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին 27 ծառայողներ և այլն: