Իսպանացիները հայտնաբերել են «Մոնա Լիզա»-յի ամենավաղ թվագրվող կրկնօրինակը
Պրադո թանգարանի ռեստավրատորները հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի ամենավաղ թվագրվող կրկնօրինակը, որը ենթադրաբար նկարվել է հենց վարպետի արվեստանոցում աշխակերտներից մեկի կողմից:
The Art Newspaper-ի փոխանցմամբ, նախապես կարծում էին, որ մադրիդյան թանգարանում պահվող կրկնօրինակը նկարվել է նկարչի մահից հետո:
Հայտնի է «Մոնա Լիզա» կտավի տասնյակ կրկնօրինակներ, որոնք պահվում են Լուվրում` թվագրվելով 16-17-րդ դարերով: Պրադոյի թսնգարանում պահվող կրկնօրինակը ուսումնասիրողներին այնքան էլ չի հետաքրքրել, քանի որ նկարի ետին պլանում բացակայել է բնանկարը: Սակայն ռեստավրատորները հայտնաբերել են, որ բնանկարը կա` թաքնված հաստ սև գույնով, ինչն էլ զարմացրել է մասնագետներին: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կրկնօրինակն ու օրիգինակը նկարվել են գրեթե միաժամանակ, ինչն էլ վկայում է այն մասին, որ երկու կատվներն էլ հնարավոր է ստեղծվել է միաժամանակ:
Լեոնարդոն նկարել է «Մոնա Լիզան» մոտավորապես 1503-1506 թվականների: Վարկածներից մեկի համաձայն կտավում պատկերված է Լիզա Գերարդինին` ֆլորենտացի առևտրական Ֆրանչեսկո դել Ջոկանդայի կինը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին