«Ստյոպա, երեխային արթնացրիր». Պատգամավոր մայրիկի բալիկն ու «Լյուստրացիայի մասին» օրենքը
«Ստյոպա, երեխային արթնացրեցիր»:
«Ոչ, չարթնացրի. երեխային էլ է հետաքրքիր»:
Այս երկխոսությունը տեղի ունեցավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական, ավելի քան չորս ժամ տևած նիստի ժամանակ, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանձնաժողովի անդամներին ու կառավարության ներկայացուցչին էր ներկայացնում «Ժառանգության» հեղինակած «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագիծը. քննարկվում էր դրա առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ ներառելու հարցը:
Երեխան, ում իր ելույթով արթնացրեց Ս.Սաֆարյանը, վերջինիս գործընկեր Զարուհի Փոստանջյանի կրտսեր դուստրն էր, ով մայրիկի հետ եկել էր նիստի ու սկզբում բավականին աշխույժ էր, սակայն չդիմանալով մեծերի խելացի քննարկումներին` քնել էր մոր գրկում:
Ինչ վերաբերում է նախագծին, ապա դրան դեմ էր թե հանձնաժողովի նախագահը, թե կառավարության ներկայացուցիչը` Արդարադատության փոխնախարարը: Սակայն բացասական եզրակացություն հայտնելու նախաշեմին Ս.Սաֆարյանն առաջարկեց «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագծի օրակարգ ներառման հարցը հետաձգել 15 օրով, այսինքն` քննարկել հաջորդ քառօրյա նիստերի նախաշեմին: Առաջարկն ընդունվեց մեկ վերապահումով.
«Այսքան երկար ժամանակ այն այլևս չի քննարկվելու»,- հետաձգմանը դրական պատասխան տալով շեշտեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները