Վանես Մարտիրոսյանը պատրաստ է մենամարտել Վիկտոր Օրտիսի հետ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջինքաշային կարգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը հայտարարել է Վիկտոր Օրտիսի հետ մենամարտելու պատրաստակամության մասին: Այդ հայտարարությունը նա կատարել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ Անդրե Բերտոն վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել փետրվարի 11-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայանալիք մարտին:
«Եթե ինձ հարցնեին Բերտոյին փոխարինելու ցանկության մասին, ես անմիջապես դրական կպատասխանեի: Օրտիսը գիտի, թե իր հետ ինչ տեղի կունենա, երբ ես հարվածեմ նրան: Նույնիսկ եթե տեղափոխվեմ այլ քաշային կարգ»,- Մարտիրոսյանի խոսքերը մեջբերել է «Worl Boxing News»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են