Ռոման Բերեզովսկի. «Հայաստանում ինձ համար բոլորն ուրախ են»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով 1,5 տարվա պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ, sovsport.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ արդեն հասցրել է հանդիպել իր գործընկերոջ` դինամոյական դարպասապահ Անտոն Շունինի հետ:
- Մինչև հիմա ոչ ոք չի հետաքրքրվել «Խիմկիի» ղեկավարությունից, թե ինչ վիճակում է այդ թիմը, և որտեղից պիտի նոր դարպասապահ գտնեն:
- Այո, ինչպես ես տեղեկացա «Խիմկիից», իմ տեղափոխությունն այդ թիմի համար ձեռնտու տարբերակ չէր: Սակայն ակումբի ղեկավարությունը բարեխիղճ գտնվեց: Հարգանքից դրդված` ինձ բաց թողեցին` հաշվի առնելով նաև 6 տարվա իմ աշխատանքը: Ակումբներն արագ համաձայնության եկան միմյանց հետ: Հասկանալ է պետք, որ ոչ բոլոր ֆուտբոլիստներին են այս տարիքում նման առաջարկ ներկայացնում:
- «Լոկոմոտիվին»` Լոսկովը, «Սպարտակին»` Տիխոնովը... Բերեզովսկու տրանսֆերն այս շարքի՞ց է:
- Սխալվում եք, եթե մտածում եք, որ իմ տեղափոխության մեջ նորաձևության տարր կա: Հրավերի պատճառը հայտնի է բոլորին. դա Անտոն Շունինի վնասվածքն է: Կարճ ասած` առիթն այնքան էլ հաճելի չէ: Ինչ վերաբերում է պայմանագրի ստորագրումից հետո ունեցած իմ զգացողություններին, ապա դա աննկարագրելի է: Շարժառիթն այսպիսինն է. անել ավելին, քան 100 տոկոսն է, հանդես գալ հնարավորություններից առավել: Ես անկեղծ եմ ասում:
- Ի՞նչ կասեք Շունինի հետ մրցակցության մասին:
- Անտոնը թիվ 1-ն է «Դինամոյում», իսկ իմ խնդիրն է հնարավորինս օգտակար լինել թիմին, արդարացնել սպասելիքները` ստուգողական հանդիպումների և ուսումնամարզական հավաքների ժամանակ, հանդես գալ առաջնության սկզբնական տուրերի հանդիպումներում: Ի դեպ, Անտոնի հետ օրերս հանդիպել եմ կլինիկայում: Ես գնացել էի բուժզննման, իսկ նա հերթական ընթացակարգն էր անցկացնում: Գրկախառնվեցինք, ինչպես հին ընկերներ` միմյանց ցանկանալով հաջողություն: Մենք ուրախ էինք նոր հանդիպման առիթով:
- Եթե Շունինը թիվ 1-ն է, ապա Բերեզովսկին…
- Կարծես թե «18» համարն են ինձ տվել:
- Հայաստանի հավաքականն ինչպե՞ս ընդունեց Ձեր տրանսֆերի հետ կապված այս նորությունը: Հիմա Դուք հնարավորություն կունենաք` խաղալու Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում:
- Ձեր խոսքերից գլուխս պտտվում է: Ոչ ոչ, թե ինչ կլինի 2013 թ.-ից հետո, երբ կավարտվի պայմանագրիս ժամկետը, հիմա չեմ ուզում մտածել: Հավաքականի խաղերին անպայման կմասնակցեմ: Այնտեղ ինձ համար բոլորն ուրախ են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում