«Ալրաղացի Լյովի թեման փակված է». Գևորգյան ընտանիքները պայքարելու են միմյանց դեմ
«ՉԻ» տեղեկություններով` Դավիթաշեն համայնքն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից որպես ՀՀԿ թեկնածու առաջադրվելու է Դավիթաշեն համայնքի ներկայիս թաղապետ Արթուր Գևորգյանը: Նա ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի` Ծաղիկ Ռուբոյի եղբոր որդին է: Այս ընտրատարածքից պատգամավոր էր դարձել Լևոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը, եւ հիմա վերջ է դրվում Լևոն Սարգսյանի պատգամավորական կարիերային, այսինքն` նրա մանդատ ստանալու հարցը փակված է: «Միաժամանակ`այս որոշմամբ վերջ է դրվում Ռուբեն Գևորգյանի կողմից տարածվող այն հրապարակային հայտարարություններին, համաձայն որոնց` ՀՀԿ-ի թեկնածուն իր եղբոր որդին` Արթուրը չէ: Ստացվում է, որ աոաջիկա ընտրություններին Գևորգյան ընտանիքները պայքարելու են միմյանց դեմ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» եւ հիշեցնում, որ Արթուր Գևորգյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է: