Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի այս տարվա առաջին համերգ` այսօր
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի այս տարվա առաջին համերգը: Ծրագրի առաջին մասում կհնչի Շումանի դաշնամուրի կոնցերտը: Մենակատարը երիտասարդ դաշնակահարուհի Մարիաննա Ուզանկիչյանն է:
Համերգի երկրորդ մասում Նվագախումբը դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հանդես կգա Չայկովսկու թիվ 1 սիմֆոնիայի` «Ձմռան անուրջներ» կատարմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները