Գեներալ Մանվելի մարդիկ կրակել են մարդկանց ոտքերի տակ. «Հրապարակ»
Արմավիրի մարզի Արշալույս գյուղում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը կապված է փետրվարի 12-ին կայանալիք գյուղապետի ընտրությունների հետ: Թեկնածուները 2-ն են, գրում է «Հրապարակը», գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, ով ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, և նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, ում սատարում է Հրանտ Գրիգորյանի հորեղբայրը` գեներալ Մանվել Գրիգորյանը:
Թերթի աղբյուրների վկայությամբ` գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ծեծի են ենթարկել Զարզանդ Գրիգորյանի համար աշխատող մի քանի ակտիվիստների: Որոշ տեղեկություններով` նույնիսկ կրակել են նրանց ոտքերի տակ: