Իրանը տիեզերք է արձակել տեղական արտադրության «Նավիդ» արբանյակը
Իրանը տիեզերք է արձակել տեղական արտադրության «Նավիդ» արբանյակը:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` այսօր Իրանի իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձի առթիվ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրանգով տիեզերք է արձակվել իրանական արտադրության «Նավիդ» (Ավետիս) արբանյակը:
Իրանի տիեզերագնացության կազմակերպության նախագահ Համիդ Ֆազելին նշել է, որ տիեզերք ուղարկված արբանյակի միջոցով կանխատեսումներ կկատարվեն եղանակային փոփոխությունների և բնական աղետների վերաբերյալ: