Orange-ի մի շարք խանութներում կներդրվեն վաճառքի ու սպասարկման նոր մեթոդներ
Այսօրվանից Orange-ի մի շարք խանութներում կներդրվեն վաճառքի ու սպասարկման նոր մեթոդներ, որոնց նպատակն է կատարելագործել բաժանորդների սպասարկումը, հեշտացնել ու համակարգել վաճառքի խորհրդատուի կողմից բաժանորդի կարիքների բացահայտումը և խորհրդատվությունը: Նոր էլեկտրոնային գործիքը, որն արդեն ներդրվել է Orange-ի խանութներից 10-ում, մոտակա շաբաթների ընթացքում կկիրառվի բոլոր խանութներում` տալով Հայաստանի բոլոր մարզերում գտնվող խանութներին սպասարկման ու խորհրդատվության նույն հնարավորությունները, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«Մենք բազմիցս ենք նշել, որ մեր ընկերության համար արդյունքների ամենակարևոր ցուցանիշներից մեկը որակի ցուցանիշն է` ինչպես ցանցի, կապի, բիլինգի ու գանձման, այնպես էլ սպասարկման որակը: 2011թ-ին հսկայական աշխատանք է կատարվել այս բոլոր ուղղություններով, որի արդյունքները մեր բաժանորդները զգում են ամեն օր և որի մասին մենք մշտապես ստանում ենք նրանց արձագանքը: Սակայն ինչպես ասում են, չի կարելի կանգ առնել, նույնիսկ առաջատարի դիրքերում: 2012թ.-ի մեր առաջնային նպատակներից է կատարելագործել բաժանորդների սպասարկման ու խորհրդատվության որակը, անել և առաջարկել ավելին, քան նրանք սպասում են: Այս նոր մեթոդի կիրառումը այս ուղղությամբ մեր աշխատանքի քայլերից մեկն է միայն», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Նոր էլեկտրոնային գործիքը, որն այսուհետ կկիրառեն Orange-ի վաճառքի ու սպասարկման աշխատակիցները, հնարավորություն է տալիս կարճ ու արագ հարց-պատասխանների միջոցով բացահայտել հաճախորդի կարիքները` հիմնվելով վերջինիս հեռահաղորդակցային սովորությունների, հիմնական կոնտակտների, ամսական նախատեսված միջին ծախսի և այլ գործոնների վրա: Այս տվյալները լրացնելուց հետո համակարգն առաջարկում է ամենահարմար տարբերակը բաժանորդի համար, ինչպես նաև գտնում է վերջինիս կարիքներին ամենահամապատասխան մոդելի հեռախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին