Պլյուշչենկոն կվիրահատվի Մյունխենում
Օլիմպիական յոթակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն պլանավորել է Կիսլովոդսկի և Սոչիի ամառային հավաքներից առաջ վիրահատվել Գերմանիայում: Այս մասին 29-ամյա մարզիկը լրագրողներին ասել է Սանկտ Պետերբուրգում:
«Փետրվարի 23-ին հերթական վիրահատությունը կկատարվի Մյունխենում: Արդեն պայմանավորվածություն կա գերմանացի բժիշկների հետ»,- ասել է Պլյուշչենկոն:
Գեղասահորդը մարզումները կանցկացնի տարբեր քաղաքներում` նախապատրաստելով իր նոր ծրագիրը 2014 թ. մրցումների համար:
«Ինձ թվում է՝ դա կլինի հերթական տանգոն: Արդեն խոսել եմ նոր պարուսույցների հետ, նրանք այլազգի են և կօգնեն ինձ բեմադրման գործում»,- իր պլանների մասին ասել է մարզիկը:
Հիշեցնենք, որ վերջերս Շենֆիլդում ավարտված Եվրոպայի գեղասահքի առաջնությունում Եվգենին դարձավ ոսկե մեդալակիր, չնայած ծնկի խրոնիկ հիվանդությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան