Տնտեսություն 17:12 03/02/2012

Զարգացման հայկական գործակալության տնօրեն. Չենք կարող անտարբեր կամ ուրախ լինել, որ մարդիկ Հայաստանից բիզնեսը տեղափոխում են

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Հարցազրույց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ


Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք անցած տարին, 2011թ-ն արդյունավե՞տ էր Զարգացման հայկական գործակալության համար, որո՞նք էին հիմնական ձեռքբերումները:

- 2011 թվականին գործակալության բոլոր նախաձեռնությունները ավարտվել են հաջողությամբ, աճել են և ներդրումների, և արտահանման ծավալները: Նախորդ տարի գործակալությունում բարեփոխումների տեսքով մի շարք փոփոխություններ ենք իրականացրել, ինչը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ մեր գործունեության վրա: Մասնավորապես, դրանք կառուցվածքային փոփություններ էին. յուրաքանչյուր ոլորտի ուղղությամբ ստորաբաժանումներ են ստեղծվել և դրանց ղեկավարի առջև հստակ ծրագիր էր դրված՝ տարեկան կտրվածքով պետք է կոնկրետ ցուցանիշներ ապահովել: Այսինքն` նախանշվել են այն ոլորտները, որոնք Հայայստանում հեռանկարային են թե արտահանման, թե ներդրման տեսանկյունից:
2011թ-ին ներդրումային թիրախային ոլորտները մի քանիսն էին` գյուղատնտեսություն,վերականգնվող էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ, շինարարական նյութեր, ոսկերչություն և ադամանդագործություն, իսկ արտահանման ոլորտի առանցքը եղել է թեթև արդյունաբերությունը: Ահա այս ոլորտներում ենք հիմնականում կենտրոնացրել մեր ռեսուրսները 2011-ին, բայց դա շարունակական կլինի նաև առաջիկա տարիներին, քանի որ ոլորտային ընտրությունը չի կարող կարճաժամկետ լինի, այլ գոնե պետք է լինի միջնաժամկետ:
2011-ին խնդիր ունեինք ավելացնելու արտահանման և ներդրումների ծավալները: Եթե համեմատենք 2010թ-ի հետ, երբ գրանցվել է 2 մլն դոլարի արտահանում, ապա 2011-ին արտահանման ծավալները կազմել են 8-9 մլն դոլար՝ նախատեսված 2,5 մլն-ի դիմաց: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա 2010թ-ին դրանք կազմել են 4,5 մլն դոլար, իսկ 2011-ին`13-14 մլն դոլար:

Նախորդ տարի հանդես եկաք հայտարարությամբ` ասելով, որ Ձեր ղեկավարած կառույցը 2011 թ. մտադիր է մի քանի անգամ մեծացնել ներգրավված ներդրումների ցուցանիշները` դրանց ծավալը հասցնելով 20 միլիոն դոլարի: Մինչդեռ տեսնում ենք, որ ներդրման ծավալը կազմում է 13-14 մլն դոլար:

-Այո, դա ճիշտ է, կային ծրագրեր, որոնց իրագործումը կարող էր նպաստել նախատեսված ծավալների ներդրումներ ապահովելուն: Այդ ծրագրերը թեև չկարողացանք 2011-ին իրականացնել, բայց արդեն մոտեցել ենք վերջնական փուլին և, կարծում եմ, որ այս տարի դրանք կկարողանանք իրականացնել: Նախագծերից մեկը վերաբերում է Հրազդան գետի կիրճում հյուրանոցային համալիրի կառուցմանը: Պայմանավորվածությունները կան և արդեն հասել ենք այն վերջնակետին, որը հնարավորություն կտա այդ ծրագիրը կյանքի կոչել:

Հաջորդ ներդրումային ծրագրով նախատեսվում է Հայաստանում` Մերգելյանի անվան ինստիտուտի Եղվարդյան մասնաճյուղի հիման վրա կառուցել մաքուր մագնեզիումի արտադրության գործարան: Կարծում եմ, որ այս տարի այդ երկու նախագծերը կյանքի կկոչենք: Սակայն չպետք է մոռնանանք, որ ներդրումներ ներգրավելը բավականին դժվար խնդիր է, այն ժամանակ է պահանջում, և մի ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները կարող են տևել 1-2 տարի, քանի որ խոսքը գնում է ոչ թե 500 հազար դոլար կամ ավելի ծրագրի մասին, այդ 5-6 մլն դոլար արժողությամբ, իսկ հյուրանոցային համալիրի դեպքում՝ մոտ 80 մլն դոլար արժողությամբ նախագծերի մասին: Բնական է, որ այդ գործընթացներն ավելի երկար պետք է տևեն:


Առջևում ընտրություններ են և դա նկատի ունենալով արդյոք հնարավոր կլինի այս տարի ավելացնել ներդրումների ծավալները:
- Ես հեռու եմ այն մտքից, որ քաղաքական իրավիճակը ներդրումների ներգրավվմանը կխանգարի: Իհարկե, դա իմ անձնական կարծիքն է: Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում սպասվում են լուրջ քաղաքական խնդիրներ և չեմ կարծում, որ ընտրությունները լուրջ ազդեցություն են ունենալու ներդրողների համար: Դա կարող է ազդել խոշոր ներդրողների վրա, որոնք ցանկություն կունենան իրականացնել 200-300 մլն դոլարանոց նախագծեր: Բայց այս պահի դրությամբ մեր հիմնական առավելություններից մեկը, որ ներկայացնում ենք ներդրողներին` քաղաքական կայունությունն է, և այն բարեփոխումներն են, որոնք իրականացվում են կառավարության կողմից:

Իհարկե հեռու ենք այն գաղափարից, որ Հայաստանում խնդիրներ չկան, մենք երբեք օտարերկյա ներդրողներին չենք խաբում և երբեք սխալ տեղեկատվություն չենք տալիս: Ներդրողին ավելի շատ հետաքրքրում է ինչ ուղղությամբ ես դու շարժվում, քան՝ ինչ է այս պահին կատարվում: Օրինակ՝ գործարար միջավայրի բարելավմամբ մեր մրցակից երկրներից Հայաստանը գտնվում է շատ ավելի լավ դիրքերում: Միակ հիմնական խնդիրը շուկան է. Հայաստանի շուկան փոքր է և դա խոշոր ներդրողների համար չի կարող լինել շատ ավելի գրավիչ: Բայց օրինակ` Ազատ առևտրի պայմանագրերը ԱՊՀ երկրների հետ, ինչպես նաև ԵՄ-ի հետ բանակցությունները` Խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ, հնարավորություն են տալիս ներդրողներին ավելի լուրջ վերաբերվել Հայաստանին: Այսինքն` այս տեսանկյունից Հայաստանը նրանց համար դառնում է շատ ավելի գրավիչ: Այն, որ Հայաստանն այսօր բանակցում է Խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ` դա ազդակ է ներդրողին, թե ինչպես է Եվրոպան վերաբերվում Հայաստանին որպես պետություն:

Այդուհանդերձ, մեր աշխատանքի հիմնական էությունը պետք է լինի այն, որպեսզի կարողանանք Հայաստանը որպես ներդրումների հարթակ ներկայացնել օտարերկրյա գործարարին: Այստեղ պետք է առանձնացնեմ ԶՀԳ-ի կողմից կազմակերպված գովազդային քարոզարշավները Քուվեյթում և ԱՄԷ-ում, որոնք արդյունավետ են եղել: Օրինակ, մինչև 5 հայկական ընկերություններ կարող են ապրանք արտահանել ԱՄԷ–ի որոշակի զեղչերով ու արտոնություններով։ Արշավների արդյունք է եղել այն, որ որոշ ընկերություններ այսօր մեզ հետ բանակցություններ են վարում բիզնեսի ուղղությամբ:

Այս տարվա համար ինչ ծրագրեր եք առանձնացրել:

- Շարունակելու ենք մեր գործընկերների հետ աշխատել բոլոր ուղղություններով, բայց հիմնականում թիրախավորել ենք չորս-հինգ ուղղություն: Առաջին ուղղությունը Չինաստանն է և Ճապոնիան: Կարծում եմ, որ հատկապես Չինաստանը բավականին հեռանկարային է ներդրումների տեսնակյունից:

Բացի այդ այս տարի մասնակցելու ենք Կորեայի Յուսուֆ քաղաքում տեղի ունեցող համաշխարհային ցուցահանդեսին, որը Շանհայի ցուցահանդեսի գաղափարն է, և կտևի մոտ չորս ամիս: Պետք է նկատել, որ Շանհայի ժամանակ հայկական ապրանքերի նկատամբ մեծ պահանջարկ էր նկատվում, իսկ հայ գործարարների մոտ աստիճանաբար ձևավորվեց պատկերացում՝ կարելի է առանց երկմտելու մուտք գործել չինական շուկա: Արդյունքում, այսօր հայկական շատ ընկերությունների համար չինական շուկան հետարքրքրություն է ներկայացնում, նույնիսկ կան ընկերություններ, որոնք Չինաստանում իրենց ներկայացուցչություններն են բացել:
Նշեմ նաև, որ վերջերս Չինաստանում մասնակցել ենք մի կոնֆերանսի, որի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի ներդրումային ծրագրերը տեղադրվելու են չինական վեբ-կայքերում: Բացի այդ նախատեսվում է, որ Չինաստանի օտարերկյա ներդրումներին աջակցող դեպարտամենտի կայքում չիներենով նույնպես մեր ծրագրերը տեղադրվեն:
Իսկ վերաբերում է Ճապոնիային, ապա այն մեզ համար փակ շուկա է և հիմնականում աշխատելու ենք ներդրումների ներգրավվման ուղղությամբ: Կարծում եմ, որ ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանում հնարավորություն է տալու ներգրավել խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Ճապոնական:
Մյուս թիրախային շուկաները արաբական երկրներն են:
2012 թվականի շեշտադրումը նաև պետք է լինի արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսության և արդյունաբերական զարգացման ռազմավարության կանոնակարգումը, որի երեք հիմնական ուղղություններն են լինելու կոնյակագործությունը, դեղագործությունը և ճշգրիտ մեքենաշինությունը:

-Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով կառավարությանը կհաջողվի՞ 101 մլրդ դրամով ավելացնել հարկային հավաքագրումները` առանց վնասելու փոքր և միջին բիզնեսին:

- Կհաջողվի, թե ոչ, իհարկե մենք կարող ենք ասել 2012-ի վերջին, բայց կարծում եմ՝ հաջողության հասնելու բոլոր նախադրյալները կան: Կառավարությունն այս հարցը բավականին երկար է քննարկել, այսինքն՝ 101 մլրդ-ով բարձրացնելու հարցը մեկ օրվա որոշման արդյունք չէ: Դիտարկվել են բոլոր հնարավորությունները, բոլոր ուղղությունները և հաշվի է առնվել այն, թե ինչպես դա կազդի ընկերությունների վրա: Դրա համար հիմնական շեշտադրումը դրված է խոշոր բիզնեսի վրա, ընդ որում խնդիրը դրված է նրանց ծրագրերի զարգացման արդյունքում լրացուցիչ եկամուտների ստացման վրա: Կարծում եմ, որ դա չի լինի փոքր և միջին բիզնեսի հաշվին:

- Պարոն Հարությունյան, որն է հայ գործարարների բիզնեսն այլ երկրներ, մասնավորապես Վրաստան տեղափոխելու պատճառը:
-Իհարկե մենք չենք կարող անտարբեր կամ ուրախ լինել, որ մարդիկ Հայաստանից բիզնեսը տեղափոխում են: Այդ գործընթացին մենք հանգիստ ենք վերաբերվում, եթե տվյալ դեպքում խոսքը գնում է շուկայի ընդլայնման մասին: Այսինքն՝ եթե ընկերությունը որոշում է, որ Հայաստանի շուկան արդեն փոքր է իր համար և փորձում է ընդլայնվել, ապա դա դրական է և մենք միայն պետք է աջակցենք: Օրինակ՝ վերցնենք Չինաստանին, որոնք կառույցներ են ստեղծել՝ չինական կապիտալը երկրից դուրս հանելու ուղղությամբ: Մեր պարագայում իհարկե դա դեռ չենք խրախուսում, քանի որ Հայաստանում դեռ բոլոր հնարավարությունները չենք սպառել: Սակայն, թե ցանկանում են ընդլայնվել՝ դրական է, քանի որ շահույթը հետագայում վերադառնալու է Հայաստան:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են հատկապես Վրաստան տեղափոխվում, ապա աա նաև բացատրվում է նրանով, որ մեր գործարարները Վրաստանի միջոցով փորձում են միջազգային շուկաներ մուտք գործել: Իհարկե կան նաև խնդիրներ կապված հարկային և մաքսային վարչարարության հետ, բայց կարծում եմ, որ աստիճանաբար դրանք կլուծվեն: Այս պահի դրությամբ հնարավոր է, որ մենք մի քիչ այդ առումով Վրաստանին զիջում են, բայց կարծում եմ, որ առաջիկայում չենք զիջի:
Բայց պետք է նկատենք, որ մի շարք ընկերություններ գնում են Վրաստան, բայց որոշ ընկերություններ էլ գալիս են:
Ավելին ասեմ` եթե մենք համեմատենք օտարերկրյա ուղղակի ներդրումների թվերը, ապա կտեսնենք, որ նույնիսկ այս պայմաններում Վրաստանը մեզանից հետ է մնում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:16
Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի...
Աղբյուր` Panorama.am
08:02
Հունվարի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}