Կահիրեի թանգարանից գողացված Վան Գոգի «Կակաչներ» կտավը եղել է կրկնօրինակ
Կահիրեի Մուհամեդ Խալիլա թանգարանից 2010 թվականի օգոստոսին գողացված Վինսենտ Վան Գոգի «Կակաչներ» կտավը, որը գնահատվում էր 55 միլիոն դոլար, իրականում եղել է կրկնօրինակը այն նկարի, որը գողացվել էր այդ թանգարանից դեռ 1977 թավականին: Նման եզրահանգման են եկել բրիտանացի փորձագետները:
Հիշեցնենք, որ 2010 օգոստոսի 22-ին Կահիրեի Մուհամեդ Խալիլա թանգարանից գողացել են Վինսենտ Վան Գոգի «Կակաչներ» կամ «Ծաղկաման» նկարը: Նկարը հանել էին շրջանակից ու տարել թանգարանից: Նշենք նաև, որ այդ նույն կտավը գողացել էին նաև 1977 թ.:
Եգիպտական լրատվամիջոցներից մեկի պնդմամբ, 33 տարի շարունակ օրիգինալ կտավը գտնվել է ինչ-որ պաշտոնյայի մոտ, որը եղել է նախկին նախագահ Մուբարակի մերձավորներից: Ներկա կտավը վաճառվել էր Լոնդոնի աճուրդային տներից մեկում 35 միլիոն դոլարով: Պաշտոնապես, կողոպուտից հետո «Կակաչներ» կտավը վերադարձվել էր թանգարան 20 տարի անց: Դատարանը, Եգիպտոսի ղեկավարությունն իմացել են, որ դա կրկնօրինակն է: Հենց դրանով էլ բացատարվում է եգիպտական իշխանությունների անտարբերությունը Վան Գոգի «կտավի» գողությունը հայտնաբերելու գործում, գրում է «Իտառ-Տասսը»:
Եգիտպական դատարանը այս գործով ձերբակալել էր 11 հոգու, նաև թանգարանի տնօրենին` պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեղադրանքով: Հետաքննության ժամանակ պարզվել է, որ թանգարանի անվտանգության ծառայողներն անհասկանալի պատճառներով եղել են զգալիորեն թուլացած, իսկ տեսախցիկները չեն աշխատել: Դատախազը դատավորների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ, թեև թանգարանում տեղադրված են եղել ահազանգող սարքեր, բայց դրանք չեն աշխատել:
Վերջնական արդյունքում, գողացված կրկնօրինակի հետքերը հայտնաբերել են Լոնդոնում: Մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսի ներկայիս իշխանությունը փորձում է հասնել կտավի վերադարձին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում