ԵՊՀ-ում բացվելու է իրավագիտությանը նվիրված եռօրյա միջազգային ձմեռային դպրոց
Փետրվարի 6-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի կենտրոնում տեղի կունենա «Դատական իշխանության կայացման ընթացքն ու հիմնախնդիրները արդի ժամանակշրջանում» վերտառությամբ եռօրյա միջազգային ձմեռային դպրոցի բացման արարողությունը: Այս մասին հայտնում եմ ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Միջոցառման նպատակն է իրավագիտության ոլորտում, հատկապես դատական իշխանության բնագավառում առավել խորքային ուսումնասիրությունների անհրաժեշտության և արդիականության վերհանումը, իրավագիտության բնագավառում մասնագիտացող ուսանողների որակյալ վերապատրաստումը, նրանց պրակտիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը, հիշյալ բնագավառի դասախոսների և պրակտիկ աշխատողների միջև միջազգային համագործակցության և փոխօգնության մշակույթի ձևավորումն ու խթանումը:
Միջոցառմանը մասնակցելու են 14 ուսանողներ, որոնց կեսը Երևանի և Արցախի պետական համալսարանների ուսանողներն են, իսկ մյուս մասնակիցները ներկայացնում են Վրաստանի Թբիլիսիի պետական և Հումանիտար համալսարանները և Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը:
Բացման խոսքով հանդես կգան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ իրավաբանների միության նախագահ Գագիկ Ղազինյանը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը և Սահմանադրական հետազոտման և աջակցության տարածաշրջանային կենտրոնի Վրաստանի ներկայացուցիչը:
Ձմեռային դպրոցի եռօրյա դասընթացներին դասախոսություններով հանդես կգան նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը և ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի օգնական Անահիտ Մանասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին