Աշոտյանը, հավանաբար, ԲՀԿ կողմնակիցներին կասկածում է երազախաբության մեջ
Այսօր «facebook» սոցիալական ցանցի իր էջում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բավական հետաքրքիր գրառում է կատարել: Նա իր էջում տեղադրել է Սիրահարների տոնի նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների երեկվա ակցիայի մասին լուրը ու գրել. «Տեսնես, ԲՀԿ կողմնակիցներն, աղի բլիթ ուտելուց հետո, ում են տեսել երազում, որպես գալիք նախագահական ընտրություններին իրենց թեկնածու»:
Մեկնաբանություններից մեկին էլ պատասխանել է. «Յուրաքանչյուրն իր քաղաքականացվածության աստիճանով է դատում քոմենթի լրջության մասին Ճ: Մնացածի մասին, ինպես ասվում է, հաջորդ դասին»։
Հաջորդ դասը, չգիտենք` ով ինչպես, բայց Վարդան Բոստանջյանն ինքն իրենն առավ, երևի։
Նշենք, որ ԲՀԿ-ական երիտասարդները Սիրահարների հովանավոր Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախօրեին կարմիր մեքենաներով, որի վրա գրված էր «Բարգավաճ Հայաստան», շրջում էին փողոցներով ու շնորհավորում երիտասարդներին Սիրահարների տոնի կապակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում