Ֆրանգուլյան. «Ասում է, բ... չէիր կարա էն կողմով անցնեիր, որ եկա, խփեցի քեզ»
«Ասում է, բ..., չէիր կարա էն կողմով անցնեիր, որ եկա, խփեցի քեզ: Հեսա միլիցիա կզանգեմ, ասեցի` ում ուզում ես զանգի»,-ըստ ոստիկանության տարածած տեսանյութի , նման բառերով է վրաերթի ենթարկված Աշոտ Ֆրանգուլյանին դիմել նախօրեին կալանավորված լրագրող Հայկ Գևորգյանը: Տուժողի խոսքով, դեպքը տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի անվան փողոցում:
Կիսապառկած Ֆրանգուլյանը պատմում է, որ հետո ինքը մի կերպ՝ «քրքաշ» քայլել է, փորձել նստել, սակայն, ըստ իր պատմածի, աչքերի դեմը սևացել են, ինքը սկսել է հետ տալ, իսկ այս ընթացքում, Հայկ Գևորգյանը մեքենայով հեռացել է: Օգնության են հասել մի քանի երիտասարդներ, որոնք նստացրել են տաքսի, որով էլ ինքը հասել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Կենտրոնի բժիշկներից, Ռ. Վարոսյանը տեսանյութում ասում է, որ Ա. Ֆրանգուլյանը հունվարի 13-ին ընդունվել է վերակենդանացման բաժանմունք:
Ըստ բժշկի, հիվանդի մոտ հայտնաբերվել է գլխուղեղային ցնցում, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ստորին վերջույթի կճղային հատվածի ոչ լրիվ կոտրվածք: Հիվանդը դուրս է գրվել հունվարի 21-ին, այժմ նյարդաբանի ու վնասվածքաբանի հսկողության ներքո է գտնվում:
Մինչ պատահարը բանվորությամբ զբաղվող Ա. Ֆրանգուլյանն ասում է, մինչ օրս չի կարողանում աշխատել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա