Ընդդիմությունը վստահության դեֆիցիտ է զգում
«Голос Армении»-ն գրում է. «Հետաքրքիր է, կգա՞ այն օրը, երբ հայ քաղաքական դաշտում ընդդիմությունը կմիավորվի ոչ թե խորհրդարան սողոսկելու իրենց ճանապարհը հեշտացնելու գաղափարի, այլ, ասենք, ՀՀ հասարակ քաղաքացու առօրյան բարելավելու գաղափարի շուրջ: Ընդդիմությունը ԲՀԿ-ի օժանդակությամբ պատրաստվում է բացարձակ համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնել, իսկ նա, ով ենթադրում էր, որ նրանք զբաղվելու էին գնաճի և սոցիալ-տնտեսական հարցերի բարելավման խնդիրներով, չարաչար սխալվել է»:
Անդրադառնալով ընտրություններին եվրոպական երկրներից մոտ 2000 դիտորդ բերելու վերաբերյալ ՀԱԿ-ի պահանջին` թերթը գրում է, որ նույն ՀԱԿ-ը ժամանակին քննադատում էր եվրոպական երկրների դիտորդական առաքելությունը` նշելով, որ օտարերկրյա դիտորդների գործունությունը ձևական բնույթ է կրում և արդյունավետ չէ: Ըստ նյութի հեղինակի` Կոնգրեսն ուղղակի վստահված անձանց դեֆիցիտ ունի: