Հասարակություն 12:05 04/02/2012

Հ. Թամրազյան. Մատենադարանի հին մասնաշենքի վերաբացումը կզարմացնի բոլորին

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին մասնաշենքի վերակառուցման աշխատանքները, որոնք սկսվել էին նախորդ տարվա սեպտեմբերի 25-ից, ամբողջությամբ կավարտվեն մայիսին: Սակայն մինչ այդ` ապրիլին, արդեն կավարտվեն դեպի Մատենադարան տանող ճանապարհային մասի աշխատանքները: Ներկա պահին հարդարման աշխատանքների փուլն է ընթանում: Գլխավոր ճարտարապետն ու նախագծողն է Արթուր Մեսչյանը:

Panorama.am-ի թղթակիցը գլխավոր ինժեներ Հունան Կոստանյանի ուղեկցությամբ շրջեց հին մասնաշենքում: Նա ասաց, որ իրենց հիմնական խնդիրն է պահպանելով հինը` ստանալ ճարտարապետական նոր լուծումներ: Շինարարական աշխատանքները կատարվում են բոլոր հինգ հարկերում, նաև նկուղային երկու հարկերում: Հին համակարգը ապամոնտաժվում է, տեղադրվում են նորագույն ինժեներատեխնիկական սարքավորումներ, շենքը կունենա հակահրդեհային համակարգ` ջրային և գազային, կաթսայատուն:

Panorama.am-ը զրուցեց նաև Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի հետ:


-Պարոն Թամրազյան, Մատենադարանի հին մասնաշենքի վերակառուցումից հետո ի՞նչ փոփոխությունների ականատես կլինենք:
-Վերակառուցման հիմնական նպատակը նոր ցուցադրական տարածքների ստեղծումն է։ Նախկին մեկ ցուցասրահի փոխարեն կունենանք 8-9-ը, ինչը նշանակում է, որ գրեթե 6-7 անգամ կավելանան ցուցադրական տարածքները: Հիմնական ցուցադրությունից բացի կցուցադրվեն օտարալեզու ձեռագրեր, հնատիպ գրքեր, արխիվային նյութեր։ Ներկայացվող նյութերն անընդհատ կփոփոխվեն: Հին շենքում կունենանք նաև լաբորատորիաներ, պահոցներ, քանի որ մեր ֆոնդերն օրեցօր ավելանում են:
Վերակառուցումից հետո շենքի միկրոկլիման ամբողջությամբ կհամապատասխանի ձեռագրերի պահպանման նորագույն ստանդարտներին: Ամռան շոգին ջերմաստիճանը ցուցասրահներում հասնում էր 30-35 աստիճանի: Մի կողմ թողնենք, թե մարդիկ ինչպես էին իրենց զգում այդ տոթին, անթույլատրելի է նման պայմաններում պահել ձեռագրերը: Այսքան ժամանակ ստիպված ենք եղել այդ պայմաններում ցուցադրել մեր գանձերը: Վերակառուցման ընթացքում ոչ մի նորմից չենք շեղվելու` միջազգային թանգարանների ստանդարտներին համապատասխան պետք է լինի ամեն ինչ: Հաճելի անակնկալներ են սպասվում մեզ բոլորիս:
Ասեմ, որ որոշվեց հիմնովին վերակառուցել հին կոթողային շենքը, որպեսզի կարողանանք հանրահռչակել ոչ միայն մեր հոգևոր գանձերը, այլ նաև համամարդկային այն արժեքները, որոնցով հարուստ է Մատենադարանը։ Մատենադարանը հարստագույն, բազմաղբյուր շտեմարան է և հին ցուցադրական տարածքները շատ փոքր էին նրա անբավ հարստությունները ցուցադրելու համար։ Մենք պիտի փորձենք Մատենադարանի ժառանգությունը ներկայացնել համաշխարհային մշակույթի, քաղաքակրթությունների երկխոսության համատեքստում։

-Ե՞րբ կարող ենք մուտք գործել վերակառուցված հին մասնաշենք ու ինչպե՞ս է նշանավորվելու բացումը:
-Մատենադարանի հին մասնաշենքը կբացվի Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցադրությամբ: Դա կլինի մայիսին: Ցուցադրության ժամանակ հայ հնատիպ գրքերի հետ միասին կներկայացնենք նաև եվրոպական ու արևելյան երկրների հնատիպ գրքերի մեր հավաքածուները:

-Բացի ցուցադրությունից, այլ միջոցառումներ նախատեսվո՞ւմ են հոբելյանական այս տարվա ընթացքում:
-Իհարկե, կազմակերպվելու են միջազգային գիտաժողովներ՝ նվիրված այդ հոբելյանին։

-Այսօր քանի՞ ձեռագիր կա Մատենադարանում ու հիմնականում ի՞նչ ճանապարհով եք ձեռք բերում նորերը: Գնումների համար բյուջեից տրվող ֆինանսական միջոցները բավարա՞ր են:
-Մատենադարանի ձեռագրական ֆոնդում առկա է 18 հազար 400 ձեռագիր: Վերջին չորս տարվա ընթացքում 1600-ից ավելի ձեռագիր ենք ձեռք բերել, արխիվային ֆոնդերը հարստացել են տասնյակ հազարավոր նմուշներով, աներևակայելի ցուցանիշ է: Դա ինքնին արդեն մի առանձին Մատենադարանի հարստություն է։ Գնումների համար հատկացվող գումարները, բնականաբար, բավարար չեն։ Ֆոնդերը հարստացել են հիմնականում նվիրատվությունների շնորհիվ։ Ե՛վ Մատենադարանի կառուցապատման, և՛ ֆոնդերի հարստացման, և՛ տեխնիկական վերազինման հիմքում բարեգործությունն է։ Մատենադարանի վերակերտման աշխատանքներն ընթանում են Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։

-Ավելացե՞լ է, արդյոք, զբոսաշրջիկների հոսքը։
2011-ին Մատենադարանի այցելուների թիվն ավելացել է մոտ տասը հազարով։ Սա շատ մեծ առաջընթաց է։

-Համամի՞տ եք հնչող այն կարծիքներին, որ գիրք-հասարակություն կապն այսօր թույլ է, մարդիկ չեն հետաքրքրվում գրքով, չեն հաճախում գրադարան, Մատենադարան: Եթե այո` ի՞նչն է պատճառը:
-Պատճառը` սոցիալական դժվարին պայմաններն են։ Մշակույթի բնագավառում ավելի նպատակաուղղված քաղաքականություն է պետք վարել, գրատպության հետ կապված պետք է վերանայել հարկային դաշտը: Կարծում եմ, հոբելյանական այս տարին կնպաստի, որ առկա հարցերից մի քանիսը գոնե լուծում ստանան: Չէ՞ որ գրքի քարոզչության տարի է լինելու:

-Հայաստանը կարո՞ղ է պատվով կրել «Երևանը` գրքի մայրաքաղաք» տիտողը:
-Վստահ եմ, որ կարող է։ Հոբելյանական միջոցառումները կնպաստեն գրքի քարոզչությանը, հոգևոր ոլորտի կայացմանը, մեր հոգևոր- մշակութային կյանքը որակական թռիչք կապրի:

-Համագործակցո՞ւմ եք արտասահմանյան թանգարանների, մշակութային կենտրոնների հետ ու ի՞նչ մակարդակով:
-Համագործակցում ենք ոչ միայն ցուցադրություններ փոխանակելով, այլ նաև գիտաժողովներ ենք կազմակերպում, գիտական գործուղումներ, գիտամեթոդական ուսուցման ծրագրեր ենք իրականացնում: Համագործակցությունն օրեցօր խորանում է: Այս տարի նախատեսվում է անցկացնել գիտական ֆորում` ԱՊՀ ու եվրոպական երկրների հետ: Մատենադարանն արդեն իսկ դարձել է միջազգային խոշորագույն կենտրոն այդ առումով:

-Ձեռագրերի թվայնացման գործընթացը ո՞ր փուլում է:
-Աշխատանքները շարունակվում են: Անընդհատ կարիք ենք ունենում տեխնիկական վերազինման: Ձեռք ենք բերել նորագույն սարքավորումներ: Այս տարվա մայիսից աշխատանքները կթևակոխեն նոր փուլ։ Արդեն երկու միլիոնից ավելի էջ է թվայնացվել: Թվայնացվելու են ոչ միայն հայերեն, այլ նաև օտարալեզու ձեռագրերը, հնատիպ գրքերը, արխիվային ողջ ֆոնդը՝ այսինքն Մատենադարանի ողջ ժառանգությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի...
Աղբյուր` Panorama.am
08:02
Հունվարի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}