Իրավունք 14:50 04/02/2012

«Խորապես մոլորության մեջ են». Փաստաբանը` Տիգրան Հակոբյանին կալանավորելու մասին

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

«Արմենպրեսի» նախկին տնօրեն, Հայաստանում ճանաչված լրագրող և այժմ կալանքի տակ գտնվող Տիգրան Հակոբյանի պաշտպանական կողմը «մեծածավալ փաստաթուղթ» է ներկայացրել նախաքննական մարմին, որտեղ ներկայացված է` երբ, ինչի համար և ինչպես է ծախսվել գումարը, որը վատնելու համար էլ նա մեղադրվում է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Տիգրան Հակոբյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Փաստաթղթում նշված է, թե գումարը երբ և ինչպես է ծախսվել: Այդ փաստաթուղթը մենք ներկայացրել ենք: Իմ պատշտպանյալը մանրակրկիտ ցուցմունքներ է տալիս ամեն լումայի վերաբերյալ, և մենք վստահ ենք, որ այդ հարցն ամբողջությամբ կսպառվի», -հավելեց փաստաբանը:

Նշենք, որ Տիգրան Հակոբյանը հասարակայնության հետ կապերի կառավարման ոլորտի ճանաչված մասնագետներից է, նախկինում զբաղեցրել է «Հայք» թերթի գլխավոր խմբագրի, Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի նախագահի, Արմենպրեսի տնօրենի պաշտոնները: Նա մեղադրվում է ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու մեջ, նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» հատկանիշներով: Տիգրան Հակոբյանի հետ միասին նույն մեղադրանքն է առաջադրվել նաև Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդի մամլո խոսնակ Արման Մուսինյանի եղբորը՝ Վահան Մուսինյանին, որը այժմ հետախուզման մեջ է:

Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Տիգրան Հակոբյանը 2009-ի մարտից մինչև 2010թ. մայիսը աշխատել է «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությունում որպես տնօրեն: Վահան Մուսինյանն այնուհետև Տիգրան Հակոբյանի կողմից սեփականատերերին ներկայացվել է որպես գյուղատնտեսության ոլորտի բանիմաց մասնագետ և կարող է նպաստել, որպեսզի ընկերությունն առավել արդյունավետ կազմակերպի իր գործունեությունը: Դրանից հետո Վ. Մուսինյանը սկսել է գործարքների վերաբերյալ որոշակի գործունեություն իրականացնել, սակայն այդ գործարքներից ստացված ոչ բոլոր գումարներն են մուտք եղել ընկերության դրամարկղ:

Մասնավորապես 2009-ին մարտ-հունիս ամիսներին անասուների, դրանց մսի, կաթի վաճառքից ստացված գումարից 39 մլն դրամը ընկերության դրամարկղ մուտք չի եղել: Նախնական տեղեկություններով, գումարը յուրացրել են երկուսով: Բացի այդ, նույն տարվա ընթացքում սեփականատերերը 160 մլն դրամ կանխիկ գումար են տրամադրել համապատասխան ներդրումներ կատարելու համար, սակայն ընկերությունում մուտքագրվել է շուրջ 15 մլն դրամի ընդհանուր արժողությամբ գույք, այսինքն 145 մլն դրամը հափշտակվել է: Գործի քննությունը վարում է ոստիկանությունը:

«Ամբողջ գումարը, որ այսօր քրեական գործով մեղսագրում են Տիգրանին, մանրակրկիտ ձևով, ամենավերջին լուման նույնիսկ ներկայացրել ենք: Ընդ որում, դա նոր չէ, որ ներկայացնում ենք, այդ գումարը ամենայն մանրամասնությամբ ներկայացված է եղել գումարը փոխանցողներին: Հիմա ոչ մի բաց հարց չի կարող մնալ: Ամեն լումա հիմնավորված է», -փոխանցեց փաստաբան Ալումյանը:

Մեր հարցին, թե այս ամենի մեջ ինչ-որ ենթատեքստ տեսնո՞ւմ է պաշտպանական կողմը, ինչո՞ւ է Հակոբյանին նման մեղադրանք առաջադրվել, պաշտպանը պատասխանեց. «Ինչ-որ մարդիկ խորապես մոլորության մեջ են, և ես կուզեի մտածել, որ սա բարեխիղճ մոլորություն է: Հիմա Տիգրանը ցուցմունքներ է տալիս, եթե այդքանից հետո էլ կշարունակեն պնդել մեղադրանքը, ուրեմն այդտեղ ենթատեքստ կա, որովհետև այդ փաստաթղթին ծանոթանալուց հետո ոչ մի խնդիր մնալ չի կարող»:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր նաև, որ մեր խմբագրություն էր զանգահարել Տիգրան Հակոբյանի քրոջ ամուսինը` Արմեն Աբրահամյանը և ասել էր, որ Հակոբյանի «գործը շինծու է»: Նա կալանքի մեջ գտնվող Հակոբյանին ներկայացրել էր որպես լավ կառավարիչ: «Տիգրան Հակոբյանին նստացրել են, որովհետև Տիգրան Հակոբյանը մարդկանց լավ չի ճանաչում, մանավանդ իր ընկերներին, դասարանցիներին», -ասել էր նա:

Ինչ վերաբերում է Վահան Մուսինյանի` գործին առնչության մասին, ապա Ալումյանն ասաց, որ կան փաստաբանական էթիկայի կանոններ, որ «պաշտպանյալին պաշտպանելուց չենք կարող ուրիշին խորտակել»: «Ես չեմ կարող Մուսինյանի գործը մեկնաբանել, նրա գործը թող իր պաշտպանները մեկնաբանեն: Իսկ ինչ վերաբերում է Տիգրանին, ապա ամեն մի լուման մենք պատրաստ ենք մեկնաբանել», փոխանցեց պաշտպանը:

Panorama.am-ի այսօր և նախկինում արված բազմաթիվ փորձերը կապվել Վահան Մուսինյանի եղբոր` Արման Մուսինյանի հետ, անհաջող անցան, և նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: ՀԱԿ-ից մշտապես ասում էին. «Մուսինյանը դեռ չի եկել, որ գա կփոխանցենք զանգել եք» կամ «փորձեք մի փոքր ուշ, ինքը հաստատ գալու է»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}