Արզաքանցյանը չի ուզում զիջել Բադեյանին
Քյավառցի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել պատգամավորական մանդատից զրկվելու գաղափարի հետ եւ իր տեղը զիջել ՀՀԿ-ական Մանվել Բադեյանին, ով արդեն հայտարարել է, թե տարածքն իրեն են վստահել:
«Հրապարակը» գրում է, թե վերջերս Արզաքանցյանը շրջել է Գավառի գյուղերով ու ասել, որ առաջադրվելու է: Ըստ թերթի` առաջիկայում նրա հիմնադրամը Քյավառում Տրնդեզ է կազմակերպելու: «Ըստ որոշ կարծիքների, Արզաքանցյանի դեմ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկն էլ թերթերի դեմ նրա հարուցած դատերն են»,- գրում է թերթը: