Վերադարձնել Անահիտի բեկորները. Աշոտյանի ֆեյսբուքյան նախաձեռնությունը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել նախաձեռնությամբ, որով կոչ է անում ստորագրություններ հավաքել, դիմել Հայաստանում Մեծ Բրիտանիայի ամուսինն դեսպաններին` պահանջելով վերադարձնել Անահիտ աստվածուհու արձանի բեկորները:
«ՖԲ հարգելի ընկերներ: Ինչպես գիտեք, Մեծ Բրիըանիան Հայաստանում միանգամից երկու դեսպան է նշանակել: Առաջարկում եմ, որպեսզի բոլորս միանանք, մի ընդհանուր գրությամբ համապատասխան ստորագրություններով դիմենք ՀՀ-ում ՄԲ դեսպանատուն, պահանջելով իրենցից Հայաստանին վերադարձնել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը: Մշակությային արժեքների`Բրիտանիայից հայրենիք վերադարձման փորձ արդեն կա, մասնավորապես, Եգիպտոսն է հաջողել մի քանի հարցում: Ինչ կասեք՞», -իր էջում գրառել է նախարար Աշոտյանը:
Գրառման տակ հանդես եկած ֆեյսբուքահայրերի մեծ մասը ողջունել է Աշոտյանի առաջարկը:
Թատերագետ Լևոն Մութաֆյանը Աշոտյանի գրառման տակ, մասնավորապես նկատել է, որ «նախաձեռնությունը ոչ միայն գովելի, այլև հրամայական է, որովհետև Անահիտ դիցուհու արձանի բեկորներն ունեն ինչպես պատմական, այնպես էլ մշակութաբանական արժեք»:
«Հայրենադարձությունն անհրաժեշտ է, որովհետև շատ ու շատ մասունքներ սփռված լինեն աշխարհի տարբեր ծագերում և տարբեր թանգարաններում` մեզ զրկում են այդ ամենը համահավաք կերպով ներկայացնելու հնարավորությունից: Ի վերջո, ամեն մի արժեք իր հայրենիքն ունի և ապահով է հենց իր հայրենիքում: Ես տեսել եմ Բրիտանական թանգարանում պահվող արձանի բեկորները, դրանք չեն մատուցվում որպես հելլենիստական շրջանի հայ մշակույթի բաղադրիչներ, չունեն համապատասխան ճանաչողական անձնագրավորում, մինչդեռ Հայաստանում նրանք կդառնան մեր պատմության անքակտելի մասը և նաև առիթ կտան օտարերկրացի հյուրերին արժեքը դիտել իր ճշմարիտ միջավայրում: Ուրեմն, պաշտպանելով Ձեր նախաձեռնությունը, կոչ եմ անում բոլորին միանալ այս հրաշալի գաղափարի իրագործման առթիվ ծնունդ առնելիք քայլերին», -հավելել է Մութաֆյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում