Հարցազրույցներ 18:09 06/02/2012

Գ. Մինասյան. Կարելի է եզրակացնել՝ ԲՀԿ-ում նման որոշումները կայացվում են խմբակցությունից դուրս

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, այսօր չի մասնակցել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» նախագծի քվեարկությանը, ինչի արդյունքում քվեարկությունը տապալվել է: Այս և մի շարք հարցերի շուրջ, Panorama.am-ը զրուցեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:

-Օրինագիծն ունի ընդգծված հակակոռուպցիոն էություն, այն սահմանափակում է կանխիկ գործարքները: Մասնավորապես, առաջին, ցանկացած մեկ գործարք, որը գերազանցում է 3 միլիոն դրամը պետք է իրականացվի փոխանցման ճանապարհով: Ըստ էության, մեր քաղաքացիները նման գործարք կատարում են հիմնականում երկու պարագայում, երբ բնակարան կամ ավտոտրանսպորտային միջոց են վաճառում: Իհարկե, կան մեծահարուստներ, ովքեր այդ գնի սահմաններում զարդեր կամ այլ ապրանքներ են գնում: Այդ տեսնակյունից, միգուցե ոմանց համար ցանկալի չէ, որ հասարակությանը տեսնի այդ ճոխությունները: Եթե օրենքը ուժի մեջ մտնի, ապա այն մարդիկ, ովքեր բավականին մեծ հաճախակիությամբ իրականացնում են, այսպես ասած, ճոխ գնումներ, դրանք իրենց գործարքներում կլինեն թափանցիկ:

Բազմաթիվ զեկույցներ են եղել այն մասին, որ երկու թիրախային կոռուպցիոն ոլորտեր կան՝ առողջապահոթյունն ու կրթությունը, և ահա այս օրինագիծն այդ երկու ոլորտներին մեծ ուշադրություն է դարձնում: Մասնավորապես` նշվում է, որ եթե առողջապահության ոլորտում վճարը 3 հարյուր հազար դրամից բարձր է, ապա այն պետք է իրականացվի փոխանման միջոցով: Իսկ ահա կրթության ոլորտում, ցանկացած ուսման վարձի վճարում պետք է տեղի ունենա անկանխիկ ձևով:
 
Սրանք այն հիմնական շեշտադրումներն են, որոնք ցույց են տալիս, որ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո էապես կնվազի կոռուպցիոն երևույթներն  նշված ոլորտներում: Եվս մեկ կարևոր դրույթ. խոսքս վճարման քարտերի կիրառման հնարավորության մասին է: Օրենքով պարտադրվում է Երևանում, հետո մարզկենտրոններում, այնուհետև քաղաքական համայնքներում, ցանկացած առևտրային օբյեկտ, որը գերազանցում է 200 քմ տարածք, որոշակի ժամանակային սանդղակով, պետք է տեղադրի «Պոս տերմինալներ»:

Դրանք այն սարքերն են, որոնք թույլ են տալիս վճարողին կամ գնորդին, անկանխիկ ձևով իրականացնել իրենց առևտուրը: Սակայն սա պարտադրանք չի գնորդի համար, նա կարող է դրանց առկայության պայմաններում ևս, իր առևտուրն անել կանխիկ: Սա միայն պարտադրանք է խոշոր խանութներին կամ հասարակական օբյեկտներին, որպեսզի նրանք պարտադիր ձևով այդ ծառայությունը մատուցեն հաճախորդներին: Ըստ էության, սա է օրենքի ողջ տրամաբանությունը և բոլոր քննարկումների ժամանակ, որևէ մեկը չի առարկել առ այն, որ օրենքն իսկապես հակակոռուպցիոն բնույթ ունի:

Քանի որ լիագումար նիստերում օրենքը քննարկվել է նախորդ նստաշրջանի ժամանակ, իսկ քվեարկությունը տեղափոխվել էր այս նստաշրջան, ԱԺ նախագահը առաջարկեց գլխադասային հանձնաժողովին (ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերոց մշտական հանձնաժողով) ևս մեկ քննարկում ծավալել՝ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցության: Այդ քննարկումը տեղի ունեցավ, որին մասնակցեցին նաև օրինագծի հեղինակները: Մի քանի ժամ տևած քննարկման արդյունքում ամրապնդվեց այն տեսակետը, որ առաջին ընթերցման համար օրինագիծը լրիվ պատրաստ է:

-Պարոն Մինասյան, այդ դեպքում, ինչո՞վ էր պայմանավորված ԲՀԿ խմբակցության քայլը:

Ես արդեն ասացի, որ ավելի վաղ եղած քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն որևէ սկզբունքային առարկություն չի ներկայացրել: Սովորաբար, երբ որևէ խմբակցություն չի մասնակցելու քվեարկությանը, այդ խմբացության ղեկավարը, նախորօք, որպես քաղաքական դիրքորոշում, տեղեկացնում է այդ մասին, ինչն առավել ընկալելի է դարձնում նրանց ապագա քայլերը:

Այս քվերակության ժամանակ նման բան տեղի չի ունեցել, ինչն արդարացիորեն առաջացրեց մեր վրդովմունքը: Փաստի առնչությամբ խորհրդարանում ելույթեր եղան, որոնք դատապարտելի էին համարում այդ կեցվածքը:

Եթե իրենք դեմ էին այդ օրինագծին, ապա պետք է դեմ քվեարկեին դրան: Այդ դեպքում օրինագիծը կանցներ հաջորդ փուլ և երկրորդ ընթերցման ռեժիմով իրենք հնարավորություն կունենային իրենց տեսակետներն արտահայտելու: Սակայն նրանք գնացին բավականին անհասկանալի ճանապարհով և ուղղակի չմասնակցեցին քվերակությանը, ինչի արդյունքում օրինագիծը տապալվեց: Կարելի է հասկանալ մի քաղաքական ուժի, որը դեմ է ինչ-որ օրինագծի, կարելի հասկանալ, որ ձեռնպահ է, իսկ երբ քաղաքական ուժը չի մասնակցում քվեարկությանը, դրա մասին նախորօք քաղաքական հայտարարություն չանելով, մի բան կարող է նշանակել. նման որոշումները կայացվում է խմբակցությունից դուրս, քանի որ այդ խմբակցության որևէ անդամ, այդպես էլ չասած, թե ինչով էր պայմանավորված իրենց այդ դիրքորոշումը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի...
Աղբյուր` Panorama.am
08:02
Հունվարի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}