Orange Հիմնադրամի աջակցությամբ Վազաշենի համայնքային կենտրոնը կահավորվել է
Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչներն ունեն հաճելի ու հարմարավետ վայր համայնքային հանդիպումների, համերգների, սպորտային ու մշակութային խմբակների, ինչպես նաև համայնքի բնակիչների կյանքում կարևորություն ունեցող միջոցառումների համար: Գյուղում բացվել է համայնքային կենտրոն, որի կահավորումը, մարզական գույքի ձեռքբերումն ու գրադարանի ստեղծումն իրականացվել են Orange Հիմնադրամի և «Շեն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ:
« Յուրաքանչյուր փոքր կամ մեծ գյուղի հասարակական բնականոն կյանքի համար կենսական կարևորություն ունի համայնքային կենտրոնը: Այսուհետ Վազաշենի բնակիչները կունենան հարմարավետ վայր, որտեղ կհավաքվեն մտքեր փոխանակելու կամ ժամանցի համար, իսկ երեխաները կկարողանան մասնակցել սպորտային կամ պարային խմբակների: Հրաշալի գիտակցում ենք, թե ինչպիսի կարևորություն ունի այս վայրը Վազաշենի համար, որը գտնվում է սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա », -ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
1080 բնակիչ ունեցող այս սահմանամերձ գյուղի համայնքային կենտրոնի շենքի կառուցումը մեկնարկել էր 20 տարի առաջ, սակայն մնացել էր անավարտ: Նոր շենքը կառուցվել է 2011թ. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի և համայնքի կողմից:
Ընկերությունից հայտնում են, որ Վազաշենի համայնքային կենտրոնի կահավորման և սպորտային գույքի ձեռքբերման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 3,390,000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին