Հասմիկ Պողոսյան. Հայաստանը պետք է մասնակցի «Եվրատեսիլ-2012»-ին
Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի անձնական կարծիքով, Հայաստանը պետք է մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012 երգի միջազգային մրցույթին:
«Այո, իմ անձնական կարծիքով, Հայաստանը պետք է մասնակցի «Եվրատեսիլ-2012»-ին»,- ասաց նախարարը ու շարունակեց, որ մասնակցությունը միայն օգուտ է լինելու Հայաստանին, թեկուզ պարտության դեպքում:
Իսկ թե ո՞ւմ կցանկանա տեսնել Հայաստանի ներկայացուցչի դերում, նախարարն ասաց, որ չի մտածել, բայց պետք է լինի լավագույնը: ««Դորիանսի» տարբերակն ինձ ընդհնուր առմամբ դուր է գալիս»,- ասաց նա:
Հ. Պողոսյանը նաև հայտնեց, որ «Դասական Եվրատեսիլի» մասնակիցն արդեն ընտրված է` քանոնահար Նարեկ Գազազյան:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի առաջին անգամ կմասնակցի մայիսին Վիենայում կայանալիք Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012 մրցույթին, որին մասնակցելու են նաև Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների ամենամյա այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները