Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին: Հայ մարզիկը ռինգ դուրս կգա գերմանական Կիլեում, «Sparkassen-Arena» մարզահամալիրում: Նրա մրցակցի անունն ավելի ուշ կհայտարարվի:
«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է: Ֆարիասի նկատմամբ հաղթանակն այդ ուղղությամբ կատարված առաջին քայլն էր: Եվս երկու մենամարտ, և ես կրկին կմենամարտեմ աշխարհի չեմպիոնի կոչման համար»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում