Իրանական կայք. Ալիև-Քլինթոն հանդիպմանն Ադրբեջանի դրոշը խայտառակ կերպով է ներկայացվել
«Ալիև-Քլինթոն հանդիպմանն Ադրբեջանի դրոշը խայտառակ կերպով է ներկայացվել»,- նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ նախօրեին Մյունիխում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպման ժամանակ Ադրբեջանի դրոշի կանաչ գույնի փոխարեն ներկայացվել է կապույտ գույնը` արդյունքում ստացվելով, կապույտ, կարմիր և կապույտ գույները:
Իրանական կայքը նշում է, որ ադրբեջանական պետական «Թրենդ» լրատվական գործակալությունը խայտառակը սխալն ուղղելու նպատակով «ֆոտոշոփ» ծրագրի միջոցով փոփոխված դրոշն է ներկայացրել: