Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է բնական գազի առաքումը Թուրքիա
Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է բնական գազի առաքումը Թուրքիա:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության «Սոքար» ընկերությունը մինչև երկրորդ ծանուցումը դադարեցրել է Թուրքիա առաքվող բնական գազը:
Ըստ աղբյուրի` Ադրբեջանն օրական 18 միլիոն խորանարդ մետր գազ է արտահանել Թուրքիա:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ռուսաստանը ևս նվազեցրել է Թուրքիա առաքվող բնական պաշարները, այդ պատճառով էլ, թուրքական «Բութաշ» ընկերությունը ցանկություն է հայտնել ավելացնել իրանական գազի ներկրման ծավալները:
Հիշեցնենք, որ օրերս իրանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը սպառնացել է, որ եթե Իրանը չնվազեցնի Թուրքիա առաքվող գազի սակագինը, ապա Անկարան կդիմի միջազգային դատարան: