Օրվա թեմա 15:30 07/02/2012

Այդպես էլ հասկանալի չէ` ԲՀԿ-ն դեմ է, թե պահն է անհարմար

Հեղինակ` Արմեն Մինասյան

Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺ նիստում «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծը քվեարկվել, սակայն քվորումի բացակայության պատճառով չէր ընդունվել: Հայտնի է նաև, որ այդ արդյունքը մեծապես կախված էր ԲՀԿ խմբակցության վարքով. քվեարկությանը չմասնակցելու նրանց որոշումն էր դարձել քվորումի բացակայության պատճառ:
Թվում է, թե որևէ զարմանալի բան չկա: Օրենսդրական գործունեությունը քաղաքականի բաղկացուցիչ մասն է և խորհրդարանում ցանկացած որոշում (լինի անհատական, թե խմբային) պետք է համարել օրինաչափ` որպես քաղաքական ակցիա: ԲՀԿ-ի երեկվա քայլն էլ կարելի է դիտարկել այս կոնտեքստում և մեծ նշանակություն չտալ դրան: Կուսակցություն է, գուցեև համարել են, որ այդ օրինագիծը չպետք է ընդունվի և տապալել են այն:

Սրանով հանդերձ որոշ հարցեր բաց են մնում: Գլխավորն այն է, որ ԲՀԿ-ն պաշտոնապես չմեկնաբանեց իր գործողությունը և առայժմ հստակ չէ, թե ինչ դրդապատճառով է գնացել այդ քայլին: Այլ կերպ ասած` ամենևին էլ չի կարելի պնդել, որ ԲՀԿ-ն այսկերպ քաղաքական դիրքորոշում է հայտնել:
Օրինակ, նույն օրինագծի դեպքում Վահան Հովհաննիսյանը քվեարկությունից առաջ հայտարարել է, որ ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու, քանի որ ողջունելով օրենքի ուղղվածությունը` լրջորեն մտահոգված են, որ «կառավարության այս նախաձեռնությունը ևս հաջողություն չի ունենա»: Միաժամանակ նա նշել էր, որ իրենց խմբակցությունը որոշակի առաջարկներ ունի, որոնց ճակատագրից կախված էլ վերջնական դիրքորոշում կարտահայտեն: Այսինքն` ՀՅԴ-ն ունի քաղաքական դիրքորոշում և ՀՅԴ-ի «ձեռնպահ» քվեարկությունը զարմանք չի հարուցում:
Իսկ ինչ է ԲՀԿ-ի դեպքում: Քվեարկության ավարտից հետո Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին խորհուրդ է տվել իրենց վարքը չքաղաքականացնել: «Ես խորհուրդ չեմ տալիս մեր քվեարկությունը քաղաքականացնել և անհասկանալի գնահատականներ հնչեցնել՝ խոսքի և գործի վերաբերյալ»,- նշել է նա:
Այսօր արդեն, Նաիրա Զոհրաբյանը տարածել է վեց կետից բաղկացած մի հայտարարություն (հայտնի չէ` դա իր սուբյեկտիվ կարծիքն է, թե կուսակցության պաշտոնական դիրքորոշումը), որտեղ նշել է, որ օրինագիծը չի ծառայում հռչակված նպատակին (կոռուպցիայի հաղթահարմանը), ներկայացրել է օրինագծի գաղափարախոսության իր (իրենց) մեկնաբանությունը, այնուհետև ներկայացրել է որոշ լուծումներ (օրինակ` առաջարկել է, որ նման գործարքների դեպքում բանկերը ծառայության դիմաց վճարներ չգանձեն), իսկ վերջում անդրադարձ է կատարվել օրինագծում առակ որոշ թերությունների` մասնավորապես, որ այնտեղ խախտումների համար պատասխանատվության մասով խառնաշփոթ է և կան ներքին հակասություններ:
Կարելի՞ է արդյոք սա ընդունել որպես քաղաքական դիրքորոշում և հետևություն անել, որ օրինագծում առկա բացերն ու դրա գաղափարախոսության սխալ մեկնաբանությունը պատճառ են դարձել, որ ԲՀԿ-ն բոյկոտի ձևով տապալի դրա ընդունումը: Եթե այո, ապա ԲՀԿ-ն պետք է հավաստիացնի, որ օրինագծին այս տեսքով «կողմ» չի քվեարկելու ոչ մի դեպքում: Ավելին` չունենալով այն տապալելու այլ լծակ, առաջիկայում ևս փորձելու է տապալել այն, թեկուզ բոյկոտի միջոցով:

Երկրորդ` ակնհայտ է, որ Նաիրա Զոհրաբյանի դիտարկումները վերաբերում են օրինագծի բովանդակությանն ու կարգավորման առարկային: Հայտնի է, որ օրինագիծը մշակվել է կառավարությունում, քննարկումներ անցել ԱԺ համապատասխան հանձնաժողովում: Ընթացակարգով նախատեսված բոլոր ինստանցիաներում ԲՀԿ-ն բավականին նկատելի ներկայություն ունի: Ի՞նչն էր խանգարում, որպեսզի այն բոլոր փաստարկները, որոնք շարադրված են Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մեջ, բարձրաձայնվեին և օրինագծի մշակման փուլում քննարկվեին: Գուցե կոալիցիոն գործընկերներով հնարավոր լինել ընդհանուր հայտարարի գալ և բանը չհասցնել քվեարկություն բոյկոտելուն:

Չի բացառվում, որ հենց այդպես էլ եղել է. ԲՀԿ-ն բարձրաձայնել է, իսկ մյուսներն անուշադրության են մատնել այդ հորդորները: Սակայն այդ դեպքում անհրաժեշտ է ծանուցել հանրությանը, ներկայացնել այդ քննարկումների ընթացքը: Մինչդեռ մենք որևէ նման տեղեկություն չունենք, ավելին` հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը վստահեցրել է, որ մինչ երեկ ԲՀԿ-ն որևէ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:

Եթե այդպես է, կնշանակի Նաիրա Զոհրաբյանի այսօր հնչեցրած դիտարկումները ԲՀԿ երեկվա վարքագծի պատճառների հետ քիչ առնչություն ունեն: Հավանաբար, այդ պատճառների հետ քիչ առնչություն ունի նաև Սամվել Բալասանյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն ոչ թե դեմ է օրինագծին, այլ դրա ընդունումը վաղաժամ է համարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}