Հաղթել բռնցքամարտիկին հիպնոսի միջոցով
Բրիտանացի գերծանրքաշային Ալի Ադամսը, ով ապրիլի 14-ին պետք է մենամարտի իր հայրենակցի` օլիմպիական չեմպիոն Օդլի Հարրիսոնի հետ, որոշել է օգտվել հիպնոսի մասնագետի ծառայություններից:
«Իմ պրոմոուտեր Սթիվ Գուդվինը խորհուրդ տվեց օգտվել այդ մարդու ծառայություններից: Նա արդեն շատերին է օգնել, որոնց հետ Սթիվը համագործակցել է նախկինում,- ասել է Ադամսը:- 15 րոպեանոց սեսիայից հետո ես կարողանում եմ մենամարտել և ցավ չզգալ: Սա ցնցող է: Հիպնոսից հետո ավելի ուժեղ եմ հարվածում, քան նախկինում, իսկ ստուգողական մարտերի ժամանակ միշտ նոկաուտի եմ ենթարկում մրցակիցներիս»:
Հիպնոսի մասնագետը կարևոր մրցամարտից առաջ կմտնի հանդերձարան, իսկ այնուհետև կլինի Ալի Ադամսի անկյունում: Այս մասին հաղորդում է eastsideboxing.com-ը:
«Օդլին պարզապես չի կարողանա հաղթել,- վստահ է Ադամսը:- Կանխորոշված է, որ նա չորրորդ ռաունդում կհայտնվի ռինգի հատակին և չի կարողանա բարձրանալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա