Պետրոս Ղազարյանը` ԲՀԿ պատգամավոր
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը կդառնա պատգամավոր: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Պետրոսն ընդգրկվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ առաջին տասնյակում: «Այս հարցը ԲՀԿ-ում քննարկման է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, առարկողներ չեն եղել»,- գրում է թերթը եւ ավելացնում, որ ԲՀԿ ցուցակում բազմաթիվ գործարարներ այլեւս ներկայացված չեն լինի:
«Առավոտի» հետ զրույցում Պետրոս Ղազարյանը հաստատել է լուրը: