Ռազմական փորձագետ . «Օքսֆորդի հեռուներից դժվար է պատկերացնել ի՞նչ ասել է առաջին գիծ, հրադադար, հարաբերական խաղաղություն»

«Oxford Analytica» պարբերականը անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին ընթացքին` նշելով, որ Զինված ուժերում օրինաչափություն դարձած զոհերի և ոչ մարտական պայմաններում մահացությունների խնդիրը լուծելու ձախողումը քայքայում է պաշտպանության ոլորտում բարեփոխումների վերջին շրջանի առաջընթացը: Panorama.am-ը շարունակում է թեմայի շուրջ, ներկայացնել ռազմական փորձագետների մեկնաբանությունները:

 Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ասաց. «Առաջին տպավորությունը, որ ստանում ես վերլուծությունն ընթերցելիս այն է, որ վերջինիս հեղինակը մակերեսայնորեն է տեղյակ հայաստանյան իրողություններին: Վերջինիս պատճառն, ամենայն հավանականությամբ այն է, որ ուսումնասիրության համար հիմք են ծառայել բաց աղբյուրներում զետեղված տեղեկությունները: Այո՛ հրապարակման մեջ խոսվում է բոլորիս հայտնի ողբերգական միջադեպերի մասին, սակայն վերջիններիս ծագումնաբանության վերաբերյալ վերլուծությունը դիպուկ չէ և ահա՛ թե ինչու:

Առաջին հերթին աչքի է զարնում մեր Զինված Ուժերում վերջին տարիներին տեղ գտած պաշտպանական բարեփոխումների մասին հրապարակման հեղինակի տեղեկացված չլինելը: Մանրամասնենք: Մեր երկրում ծավալվող պաշտպանական բարեփոխումները կրել են կառուցվածքային փոփոխությունների բնույթ, և վերաբերել են բանակի ղեկավար օրգանների` պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի միջև գործառույթների հստակ տարանջատմանը: Զուգահեռաբար պաշտպանության նախարարությունում ներդրվել է քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտը: Պաշտպանական բարեփոխումները դրսևորվել են նաև զինվորական իրավունքի ոլորտում, ինչի արդյունքում բանակն ավելի բաց է դարձել հասարակական վերահսկողության համար: Ի դեպ. հենց վերջինիս արդյունքն է վերջ տարիների աննախադեպ հրապարակայնությունը:

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ վերլուծության հեղինակը փորձում է տեսնել բանակում տեղ գտած արտակարգ պատահարների կապը ընթացող պաշտպանական բարեփոխումների հետ, սակայն չի կարողանում հստակորեն սահմանել այն: Այո՛ ողբերգական պատահարները անջրպետ են առաջացնում բանակի և հասարակության միջև: Հենց այդ պատճառով էլ դրանց կանխարգելումը հռչակվել է իբրև առաջնահերթություն:
 
Հատկապես ընդգծենք. բանակում տեղ գտած արտակարգ պատահարների կանխարգելման բանաձևը պաշտպանական բարեփոխումների մեջ է, մասնավորապես զինված ուժերում պայմանագրային սերժանտական ինստիտուտի կայացման մեջ, ինչի արդյունքը բանակի տարրական օղակի` ջոկի առավելագույնս վերահսկելիությունը պետք է լինի: Հենց վերահսկելիությունն է, որ կկանխի ժամկետային զինծառայողների միջև ծագած կոնֆլիկտների վերաճումը ողբերգական ելքով հանցագործությունների: Ահա այս ամենի մասին հրապարակման մեջ ոչինչ ասված չէ, մինչդեռ հենց սերժանտական ինստիտուտի կայացման անավարտ լինելու հանգամանքն է այն հիմնարար պատճառը, որ ծնում է տարաբնույթ ողբերգական պատահարներ: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ սա չի ասվում բանակում տեղ գտած ողբերգություններն արդարացնելու համար: Պարզապես, երբ բանակային շինարարության արդի հիմնախնդիրների մանրամասներին անտեղյակ հայ մարդը չի ցանկանում հաշվի առնել վերը նշված գործոնը, ապա դա միանգամայն հասկանալի է, ընկալելի: Բայց համաձայնեք. փորձագիտական վերլուծություն կատարել հավակնող հոդվածագիրը պարտավոր է հաշվի առնել վերը նշվածը: Առհասարակ վերլուծության հեղինակը հաշվի չի առել մեր զինված ուժերի քսանամյա լինելու հանգամանքը, հետևաբար նաև առկա խնդիրների զգալի մասի էվոլուցիոն-օրինաչափ բնույթը: Հենց սա, ըստ իս, պետք է լինի ելակետային, մեթոդաբանական հիմք` բանակում տեղ գտած արտակարգ պատահարների պատճառահետևանքային կապերն ուսումնասիրելիս: Սպայական կորպուսը, պայմանագրային սերժանտական ինստիտուտը մեկ օրում չեն կայանում: Այդուհանդերձ հարկ է նշել նաև, որ պայմանագրային սերժանտական ինստիտուտը մի քանի տարի է ինչ ներդրված է, և արդեն այսօր զորքերում կարելի է հանդիպել բանիմաց, առաջնորդի որակներ կրող սերժանտների, որոնք լիովին վերահսկում են իրնեց ջոկի անձնակազմը: Այս առումով առաջնահերթ խնդիրը մեր զինված ուժերի բոլոր սերժանտական հաստիքները նման կադրերով համալրելն է: Հենց դրա համար է ժամանակ հարկավոր:

Հոդվածագիրը փորձում է անջրպետ տեսնել արցախյան ազատամարտի մասնակից հրամանատարների և հետպատերազմյան շրջանում կայացած սպայակազմի միջև: Առհասարակ տարաբնույթ նորարարությունների հանդեպ զգուշավորությունը միանգամայն օրինաչափ է: Այլ խնդիր, որ առողջ զգուշավորությունը մի բան է, կարծրացածությունը, ամեն նորի հանդեպ ժխտողականությունն` այլ բան:

Ըստ իս ազատամարտիկ սպաների հասցեին հնչեցված քննադատությունն իր մեջ պոտենցիալ վտանգ է պարունակում: Խոսքը սպայակազմի այդ հատվածի հանդեպ ժխտողական վերաբերմունքի մասին է, որ կարող է ձևավորվել խնդրից անտեղյակ ընթերցողի մոտ: Հատկապես ընդգծեմ. զորքերում այսօր տարբեր հրամանատարական պաշտոններ են զբաղեցնում միայն այն ազատամարտիկները, ովքեր կարողացել են նույնանալ կադրային սպայի դերի հետ: Վերջին տարիներին բազմաթիվ ազատամարտիկ սպաներ թողել են զինծառայությունը հենց կադրային սպայի կերպարի մեջ մտնել չկարողանալու պատճառով:

Օքսֆորդի հեռուներից դժվար է պատկերացնել ի՞նչ ասել է առաջին գիծ, հրադադար, հարաբերական խաղաղություն: Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ թշնամուն խաղաղություն պարտադրելու համար արցախյան պատերազմի մասնակից կադրային սպա-հրամանատարների կենսափորձը անգնահատելի է: Ավելին, նման հրամանատարների առկայությունը այն բարոյահոգեբանական ռեսուրսն է, որով մենք շահեկանորեն տարբերվում ենք հակառակորդից: Ի դեպ. հենց այս հրամանատարների ստեղծած կոլորիտում են կայացել նոր սերնդի գումարտակ-գունդ օղակի հրամանատարները, որոնք երիտասարդ են, նախաձեռնող, հաղթողի հոգեբանության կրող: Այս առումով մեր առջև ծառացած առաջնահերթ խնդիրը, ոչ թե բարեփոխումներին արցախյան պատերազմի կենսափորձ ունեցող հրամանատարների ընդդիմանալն է, ինչը հրապարակման մեջ ներկայացված է չափազանցված, այլ զորքերում ծառայող սպայակազմի մի մասի մոտ բռի սպայի` իբրև զորեղ հրամանատարի մասին պատկերացումն արմատախիլ անելն է, ինչին էլ ուղղված են պաշտպանության նախարարի ջանքերը»:

 

Ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը մասնավորապես իր խոսքում նշեց. «Բանակում գրանցվող առանձին դեպքերով չէ, որ գնահատվում կամ մեկնաբանվում է նրանում իրականացվող բարեփոխումների ընթացքը: 1994 թվականից բանակին մոտ գտնվող մարդիկ միայն կարող են գնահատել ու արձանագրել, թե ինպիսի բարեփոխումներ ու առհասարակ փոփխություններ են իրականացվել ու որքանով են դրանք արդյունավետ»:

Թեմայի շուրջ, ռազմական փորձագետ Սամվել Բաբայանը նշեց. «Շատ տարօրինակ է, երբ հայկական բանակում առկա խնդիրների մասին գնահատական է հնչեցնում արտասահմանյան պարբերականները: Անհայտ է, թե ի՞նչ տեղեկությունների ու աղբյուրների վրա են հիմնված այդ մեկնաբանությունները: Հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում բանակում կամ արդյոք նրանում առկա բարեփոխումները զգալի են, պետք է այն «ներսից» ուսումնասիրել:

Հարցին, արդյո՞ք ՀՀ ԶՈՒ-ում առկա է «դեդովշինա» հասկացողությունը, փորձագետը նշեց. ««Դեդովշինա» հասկացողությունը որպես այդպիսին եղել ու մնացել է Խորհրդային բանակում: Բանակի կազմավորումից հետո բազմաթիվ խնդիրներ են եղել, սակայն դրանք լուծման փուլում են: Բոլորի համար էլ ցավալի բանակում արձանագրվող մահվան ելքով պատահարները, սակայն լուրջ վերլուծություն կատարելու համար առանձին միջադեպերը չեն կարող հիմք հանդիսանան, այն էլ՝ նման գնահատականների համար:

Panorama.am-ի հարցին, թե՝ նման զեկույցների կամ հրապարկումների ֆոնին ակտիվանում են ադրբեջանցի ռազմական փորձագետները, ովքեր օգտագործելով «հարմար» պահը, փորձում են հիմնավորել իրենց կողմից ավելի վաղ հնչած թեզերը, Ս. Բաբայանը նշեց. «Գիտեք, պետք չէ նրանց գնահատականներին լուրջ վերաբերվել, Ադրբեջանի նման երկրներում դրանք այդպես էլ լինում են: Ինչո՞ւ այդ նույն ռազմական փորձագետները չեն խոսում իրենց բանակում տիրող րավիճակի մասին: Հայաստանում արտակարգ պատահարները հրապարակվում են, բանակի ղեկավարությունը խոսում է առկա բացերի ու դրա լուծման ճանապարհների մասին, իսկ Ադրբեջանում զինծառայող է սպանվում, դժվարությամբ նրա ընտանիքի անդամներն են այդ մասին իմանում, շատ դեպքերում, նույնիսկ դեպքից շաբաթներ կամ ամիսներ անց»:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}