Հարցազրույցներ 18:49 07/02/2012

Փորձագետներ. Ահաբեկիչների գործունեությունն Ադրբեջանում լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության տեսանկյունից

Վերջերս Պակիստանում ազգությամբ ադրբեջանցի «Ալ-Կաիդայի» անդամի սպանության փաստը տարածաշրջանում ահաբեկչական այս կազմակերպության ծավալած գործունեության համատեքստում լուրջ աղմուկ է բարձրացրել: Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

-Իսլամի ծայրահեղ արմատական ճյուղերից մեկի` վահաբիստական ուղղության գաղափարական հենքի վրա գործող ահաբեկչական կազմակերպություններից մեկը հանդիսացող «Ալ-Կաիդային» անդամակցում են աշխարհի գրեթե բոլոր մուսուլմանական պետություններից սերող անձինք, այդ թվում` ուզբեկներ, թուրքմեններ, տաջիկներ, ադրբեջանցիներ, դաղստանցիներ, չեչեններ, թուրքեր և այլն: Ահաբեկչական հռչակված այս կազմակերպության հիմնական թիրախն են հանդիսանում մի կողմից ԱՄՆ-ը և Արևմուտքի երկրները, մյուս կողմից նրանց կողմնակից իսլամական պետությունները: «Ալ-Կաիդայի» գլխավոր նպատակն է իսլամական պետությունների «փտած» և «հերետիկոսական» վարչակարգերի տապալումը, նրանցում շարիաթական կառավարման հաստատումը և «Մեծ իսլամական խալիֆայության» ստեղծումը:

Իր ստեղծումից ի վեր` «Ալ-Կաիդան»սեփական նպատակներին հասնելու համար օգտագործել է ինչպես Մերձավոր Արևելքում և Կովկասում ծագած հակամարտությունները և զինվածբախումները, այնպես էլ մուսուլմանական պետություններում ստեղծված ճգնաժամային իրավիճակները: Այս առումով կազմակերպության գործունեության համար լայն հարթակ էր ստեղծվել հատկապես 1990-ականների սկզբին Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի և Իրաքի դեմ ծավալված ռազմական գործողությունների, Ղարաբաղյան հակամարտության, ռուս-չեչենական պատերազմի, 2001թ. աֆղանական և 2003թ. իրաքյան պատերազմի, ինչպես նաև վերջին ժամանակաշրջանում որոշ արաբական երկրներում և հատկապես Եմենում, Լիբիայում ու Սիրիայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամերի հետևանքով:

-Ինչպիսի գործունեություն է իրականացնում կազմակերպությունն Ադրբեջանում:

Ըստ արևմտյան մի շարք աղբյուրների `արդեն 1980-ականների վերջին «Ալ-Կաիդան» Բաքվում հիմնել էր իր գրասենյակը և աջակցել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում: Պատահական չէ, որ 1990-ականներին Ուսամա Բեն-Լադենն անձամբ 60 զանգ է կատարել Բաքու՝ կապվելով «Ալ-Կաիդայի» ադրբեջանական ճյուղի անդամների հետ: Զինադադարի հաստատումից հետո այդ ահաբեկիչների մի մասը Վրաստանի և Դաղստանի տարածքով տեղափոխվել են Չեչնիա, որոշ մասն ել մնացել են Ադրբեջանում` զբաղվելով այդ երկրում կազմակերպության դիրքերի ամրապնդմամբ և ադրբեջանցիների շրջանում ահաբեկիչների հավաքագրմամբ»:

-Իսկ ինչպիսի՞ն է «Ալ-Կաիդայի» գործունեությունը Թուրքիայում:
Իրաքյան, իսկ վերջին ժամանակներում նաև սիրիական իշխանությունները բազմիցս մեղադրել են Անկարային` «Ալ-Կաիդայի» անդամներին իր տարածքում կենտրոնացնելու, զինելու և հովանավորելու հարցում:
Այս առումով աշխարհիկ և չափավոր իսլամական վարչակարգ ունեցող Ադրբեջանն ու Թուրքիան իրենց նախկինում վարած անհեռատես քաղաքականությամբ, ինչպես ներկայումս շարունակելով աջակցել ահաբեկչական այս կազմակերպությանը, թերևս մոռանում են, որ նման կազմակերպությունների վերջնական թիրախն են հանդիսանում ոչ միայն համաշխարհային անվտանգությունը, այլ նաև հենց նման վարչակարգերի տապալումը: Ոսւտի՝ ծայրահեղական իսլամական գաղափարախոսությամբ զինված «Ալ-Կաիդան» ամեն հնարավոր առիթ կօգտագործի դրանք տապալելուն ուղղված ցանկացած ջանքերին աջակցելու համար:

Նույն թեմայի շուրջ ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը հավելեց.
-Ադրբեջանն արդեն երկար ժամանակ հանդիսանում է տարբեր ծայրահեղական կրոնական և Արևմուտքի կողմից որպես ահաբեկչական գնահատվող խմբերի կենտրոն: Հայտնի է, որ Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) խոր արմատներ է ձգել Ադրբեջանում, և, ըստ որոշ տեղեկությունների, լուրջ օժանդակություն է ստանում այդ երկրի իշխանություններից: Ի դեպ՝ նշված հանգամանքը, դատելով թուրքական ԶԼՄ-ների նյութերից զգալի անհանգստություն է առաջացնում հատկապես Թուրքիայում:
Իզուր չէ, որ վերջին 10 տարիներին Մեծ Բրիտանիան, Իսրայելը, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու մի շարք այլ երկրներ Ադրբեջանը պարբերաբար ընդգրկում էին ահաբեկչության սպառնալիքի տեսանկյունից վտանգ ներկայացնող երկրների շարքում:
Ահաբեկչական զանազան խմբավորումների գործունեությունը Ադրբեջանում սկսվում է դեռևս Ղարաբաղյան հակամարտության ժամանակաշրջանից: Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի տարիներին անձամբ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ բազմաթիվ աֆղան վարձկաններ և այլ իսլամիստ ծայրահեղականներ տեղափոխվում էին ռազմաճակատ՝ հայերի դեմ պատերազմելու: Այս համատեքստում վերջիններիս ներկայությունը չէր կարող հետագայում ևս իր բացասական ազդեցությունը չունենալ Ադրբեջանի համար: Դրանք ակտիվ քարոզչություն էին վարում ադրբեջանցի երիտասարդության շրջանում, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ ընդգրկվել էին ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունների շարքերում: Ներկայում այս երկրում զգալի ակտիվություն են դրսևորում հատկապես վահաբական և սալաֆիական ուղղվածության խմբավորումները: Վերջին տարիներին միջազգային հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ձերբակալված կամ սպանված իսլամիստահաբեկիչների շարքում զգալի թիվ են կազմում հենց Ադրբեջանի քաղաքացիները: Մասնավորապես 2009թ. օգոստոսին Պակիստանում ձերբակալվել էին 30 հոգի, որոնք կասկածվում էին «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապի մեջ: Այդ խմբի բոլոր անդամները Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ էին: Միայն վերջին ամիսներին Պակիստանի իշխանությունների հակաահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվել է«Ալ-Կաիդայի» անդամ Ադրբեջանի երկու քաղաքացի: Օրինակները բազմաթիվ են, ինչից կարելի է եզրակացնել, որ ծայրահեղական խմբավորումների գործունեությունը Ադրբեջանումև երկրի իշխանությունների փաստացի անկարողությունը դրա կասեցումը ապահովելու գործում սկսում են լուրջ վտանգ ներկայացնելոչ միայնտարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության տեսանկյունից:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 5-ին Պակիստանի անվտանգության ուժերի կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում այդ երկրի Փեշավարի շրջանում «Ալ-Կաիդայի» անդամ այլ ահաբեկիչների թվում սպանվել էր նաև Ադրբեջանի մի քաղաքացի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի...
Աղբյուր` Panorama.am
08:02
Հունվարի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}