Խաչիկյանին բանտ չնստեցնելու պայմանը
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին ՀՀԿ-ում խոստացել են բանտ չնստեցնել միայն մեկ պայմանով, եթե վերջինս ծախսի յուրացրած գումարները և ՀՀԿ-ի համար ձայներ բերի։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն այս կապակցությամբ թերթի հետ զրույցում նշել է, որ նման փաստեր իր ձեռքի տակ չկան. «Ինչպես բոլոր կուսակցականներին, այնպես էլ Խաչիկյանին տրվել են հանձնարարություններ, բայց ինչ հանձնարարություններ` տեղյակ չեմ»,-ասել է Շարմազանովը: