Այսօր նշվում է ապահով ինտերնետի օրը. Orange-ը կարևորում է այն
Այսօր ավելի քան 70 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը Մեդիակրթության կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան 2012» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ավագ դպրոցի մոտ 300 դասավանդողներ, իսկ բաց դասին կմասնակցեն ավելի քան 5000 աշակերտներ և մանկավարժական կրթություն ստացող ուսանողներ:
Ընկերությունից հայտնում են, որ այսօրվանից նաև Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել ոչ միայն Kaspersky լավագույն հակավիրուսային ծրագրերը, այլ նաև անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարի «Kaspersky Internet Security» ծրագիրը, որը թույլ կտա ծնողներին առավելագույնս պաշտպանել իրենց երեխաներին ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից: Kaspersky լաբորատորիայի հետ համագործակցությունը Orange-ը մեկնարկել էր դեռ սեպտեմբեր ամսին, երբ բոլոր բաժանորդներին հնարավորություն տրվեց անվճար փորձել Kaspersky հակավիրուսային ծրագրի արդյունավետությունը, իսկ այժմ ընկերությունն անում է ևս մեկ քայլ դեպի անվտանգ ինտերնետ:
«Անվտանգ ինտերնետի համաշխարհային առաջատարի` Kaspersky ընկերության հետ մեր համագործակցության շրջանակներում այսուհետ ինտերնետի մեր 70,000 բաժանորդները կարող են վերահսկել իրենց երեխաների մուտքն ինտերնետ: Սակայն միայն ծրագրային ապահովումներ առաջարկելը բավարար չէ, որպեսզի մեր բաժանորդները գտնվել լիարժեք անվտանգության մեջ: Մենք Հայաստանում մատուցում ենք ինտերնետի ծառայություններ, և շարժական ինտերնետի առաջատարի մեր դիրքը որոշակի պատասխանատվություն է հուշում` ինտերնետի անվտանգ օգտագործման առումով սպառողներին աջակցելու, կրթելու և ուղղորդելու համար: Կորպորատիվ պատասխանատվության մեր պարտականությունների շրջանակներում էլ ուրախությամբ միացել ենք այս լայնամասշտաբ ծրագրին, որի նպատակն է օգտագործողներին տալ ինտերնետի անվտանգ օգտագործման բանալիները», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական և հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց « Անվտանգ ինտերնետ երեխաների համար » հռչակագիր, որով ընկերություններն արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապահովել անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար: Հռչակագիրը Ֆրանս Տելեկոմ Orange-ի հետ միասին ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպես Google, Facebook, Deutsche Telekom, RIM, Nokia, Telecom Italia, Vodafone և այլն:
«Վիրտուալ ցանցի և իրական կյանքի կանոնները շատ նման են եւ դրանց հետևելը ավելի արդյունավետ կդարձնի համացանցի օգտագործումը: Տրամադրելով անսահման եւ աննախադեպ հնարավորություններ` համացանցը պարունակում է նաեւ բազմաթիվ վտանգներ` հատկապես երեխաների համար:
Ավելին, երեխաներն ու պատանիներն իրենց ժամանակի մի զգալի մասը անցկացնում են այն վիրտուալ միջավայրում, որտեղ օգտակար բովանդակության հետ միասին կա նաև վտանգավոր բովանդակություն», նկատեց Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն Նարինե Խաչատրյանը:
Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:
Մշակվել է ավելի քան 10 000 ուսումնական կայք եւ ստեղծվել 3000 ապահով ուսումնական կայքերի հղում պարունակող շտեմարան:
«Ապահով Ինտերնետ» ծրագիրը նվիրված է Ապահով Ինտերնետի միջազգային օրվան, որը նշվում է սկսած 2004-ից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը:: Համաեվրպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին