Ռ. Հայրապետյան. «Ամեն ինչ անելու եմ` Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար»
Ինչպես արդեն հաղորդվել է, Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 2011-2012 թթ. եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 29-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Նույն օրը կայանալու է նաև Գյումրիի «Քաղաքային» վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացումը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով այդ հանդիպումը Գյումրիում անցկացնելու փաստին, ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է. «Որոշումն աննախադեպ չէ: Ֆուտբոլի երկրպագուները հիշում են, որ 2008 թ. էլ գավաթի խաղարկության եզրափակիչն անցկացվել է Իջևանում: Ֆուտբոլի համաչափ զարգացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից է: Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը, ֆուտբոլային մթնոլորտը նաև մարզեր տեղափոխելը ֆուտբոլի զարգացման ուղղություններից մեկն է: Այս մեխանիզմը վաղուց կիրառվում է եվրոպական երկրներում: Նույնիսկ ազգային հավաքականների հանդիպումներն են անցկացվում ոչ մայրաքաղաքներում: Գավաթի խաղարկությունն այս անգամ անցկացնելով Գյումրիում և հանդիսավորապես բացելով վերակառուցված «Քաղաքային» մարզադաշտը` մենք մեծ ֆուտբոլային տոն ենք պարգևելու մեր երկրպագուներին: Բազմիցս ու տարբեր առիթներով ասել եմ, որ ամեն ինչ անելու եմ` Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում